News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հուլիս 13
USD
486.73
EUR
549.62
RUB
6.84
ME-USD
0.02
Տեսնել լրահոսը

Գիտնականները հայտնաբերել են մայաների հին քաղաքակրթության հայտնի կառույցներից ամենամեծն ու ամենահինը՝ հսկայական ուղղանկյուն բարձրացող հարթակ, որը կառուցվել է մ.թ.ա. 1000 եւ 800 թվականների միջեւ՝ մեքսիկական Տաբասկո նահանգում:

Կառույցը, ի տարբերություն մայաների վեր սլացող բուրգերի, կառուցվել է ոչ թե քարից, այլ կավից ու հողից, եւ, հավանաբար, օգտագործվել է զանգվածային ծեսերի համար, հայտնել են հետազոտողները:

Ագուադա Ֆենիքսում՝ Գվատեմալայի հետ սահմանից ոչ հեռու տեղակայված կառույցն ունի 400 մետր լայնություն, 1400 մետր երկարություն եւ 10-15 մ բարձրություն: Ծավալով այն գերազանցում է Հին Եգիպտոսի Մեծ Բուրգին՝ Գիզայում, որը կառուցվել է 1500 տարի առաջ:

Կառույցի հետ կապված են եղել ինը խոշոր ամբարտակներ եւ մի շարք ջրամբարներ: Ագուադա Ֆենիքս գյուղական տարածքի որոշ հատվածներ այժմ ծածկված են անասնապահական ռանչոներով: Մյուս հատվածներն անտառածածկ են:

«Շատ հավանական է, որ մոտակա տարածքից շատ մարդիկ հավաքվել են հատուկ առիթներով, հնարավոր է՝ կապված օրացուցային ցիկլերի հետ»,- ասել է հնագետներից մեկը: «Ծիսակատարությունների ընթացքում, հավանաբար, ամբարտակների երկայնքով եւ ուղղանկյուն հրապարակով երթեր են անցկացվել: Մարդիկ նաեւ հարթավայրի կենտրոնում դրել են խորհրդանշական իրեր, ինչպիսիք են նեֆրիտե կացինները»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ