News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Խորհրադարանական մեծամասնությունը չի կարողացել համոզել կառավարությանը, որ այս նախագիծը կարեւոր է եւ հիմա է պետք ընդունել։ Այս մասին այսօր՝ հունիսի 4–ին, ԱԺ–ում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարեկ Զեյնալյանին դիմելով, ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով երեկ առաջին ընթերցմամբ ընդունված «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքեի նախագծին, որն այսօր հետ է տարվում։

Մարուքյանը պատգամավորին հարց ուղղեց, թե ո՞րն է նման որոշում կայացնելու պատճառը, ինչին Զեյնալյանը պատասխանեց. «Կառավարության համոզել–չհամոզելու խնդիր չկա այստեղ, որովհետեւ գաղափարն ընդունելի է եղել կառավարության համար որոշ հոդվածներ նաեւ համատեղ է քննարկվել եւ մշակվել, ընդամենը որոշակի կանխատեսելիություն կատարելու մեջ է հարցը, այսինքն ապագայում ինչքն նման դեպքեր կունենանք եւ կորոնավիրուսն ինչքան կձգվի»։

Զեյնալյանին արձագանքեց Մարուքյանը. «Բնավորություն է դառնում մեզ վերագրել բաներ, որը չենք ասել ու հետո ջախջախել այդ չասած բանը։ Մենք առաջարկել ենք այն ընտանիքիներին ֆինանսավորել, որոնք կորոնավիրուսի ճգնաժամի պատճառով տուժել են, ոչ թե բոլորին փող տալ եւ առաջարկել ենք 100 հազար դրամ եւ, երբ դուք մերժում էիք, ասում էինք ինչքան կտաք, այդքան տվեք։ Հիմա բերել եք նախագիծ, որ ովքեր պարտավորված են ինքնամեկուսանալ, նրանց ֆինանսական աջակցություն տալ, որին մենք կողմ ենք եւ ուզում ենք, որ ընդունվի։ Հիմա հասկացել ենք, որ խնդիր է առաջցել եւ չի ընդունվելու այդ նախագծը, երեկ լավ ուղերձ ենք տվել այդ մարդկանց եւ հիմա չի ընդունվելու, դրա քաղաքական հիմնավորումն եմ ուզում իմանալ։ Նաեւ տվյալներ ունենք, որ մայիսից 70 հազար մարդ պաշտոնապես գործազուրկ է դարձել, այս մարդկանց համար է եղել նաեւ մեր առաջարկը»։

Զեյնալյանի խոսքով՝ նախագիծը շրջանառությունից հանելու մասին խոսք չի գնում, այլ տեղափոխել առաջարկությունների ներկայացման փուլ. «Մի փոքր դադար վերցնել, որպեսզի նաեւ կանխատեսելիություն ապահովել եւ առաջիկայում քննարկել։ Կքննարկենք եւ առաջիկայում նախագիծը կմտնի երկրորդ ընթերցման ռեժիմ»։

Տպել
Ամենաշատ