News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 04
USD
483.84
EUR
543.3
RUB
6.81
ME-USD
0.02
Տեսնել լրահոսը

Հոնկոնգի օրենսդրական խորհուրդը հինգշաբթի օրն օրենք է ընդունել, որը կարգավորում է ազգային օրհներգը գործածելու կանոնները եւ պատասխանատվություն է նախատեսում դրա նկատմամբ անհարգալից վերաբերմունքի համար, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով  RTHK-ն:

Օրենքը նախատեսում է, որ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության պաշտոնական օրհներգի՝ «Կամավորների երթի» նկատմամբ վիրավորական վերաբերմունքը պատժվելու է մինչեւ 50 հազար հոնկոնգյան դոլար տուգանքով (6.450 դոլար եւ մինչև երեք տարի ազատազրկմամբ):

Ընդդիմադիր ճամբարի պատգամավորները բազմիցս փորձել են կանխել այս իրավական ակտի ընդունումը: Այդպիսի քաղաքական գործիչներից մեկը սկանդալային հնարք է արել՝ նիստերի դահլիճում պարարտանյութերով հոտավետ հեղուկ ցանելով: Դրանից հետո բանավեճը ստիպված էին ընդհատել, իսկ համալիր հրշեջներ եւ ոստիկանություն ժամանեցին:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ