News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Տնտեսության վիճակն ամենածանրն է Գերմանիայի ամբողջ պատմության մեջ: Այս մասին ARD հեռուստաալիքի եթերում հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:

«Մենք գտնվում ենք Գերմանիայի պատմության մեջ ամենածանր տնտեսական իրավիճակում: Պարզապես դա պետք է հասկանալ»,- ասել է կանցլերը: Նրա խոսքով՝ կորոնավիրուսի համավարակի պատճառով Գերմանիայում մոտ 7 միլիոն մարդ անցել է ոչ լիարժեք աշխատանքային օրվա: Կանցլերը նաեւ հայտարարել է ճգնաժամի հաղթահարման ուղղությամբ բոլոր ջանքերը գործադրելու անհրաժեշտության մասին: «Մենք բոլորս չգիտենք, թե որքան ժամանակ մեզ կուղեկցի այս համավարակը, մենք չգիտենք, թե երբ պատվաստանյութ կստեղծվի: Իհարկե, մենք չենք կարող տեսնել ապագան, բայց կարծում եմ, որ մենք ճիշտ ենք գործել»,- հավելել է Մերկելը:

Կանցլերը հիշեցրել է, որ ավելի վաղ իշխանությունները համավարակի հետեւանքով առաջացած ճգնաժամի հաղթահարման նպատակով ազգային տնտեսությունը խթանելու համար ընդհանուր 130 միլիարդ եվրոյի չափով միջոցների փաթեթ էին ընդունել: Օժանդակության այս միջոցներն ամենամեծն էին Գերմանիայի վերամիավորումից ի վեր, փոխանցում է ՌԲԿ- ն:

 Ջոնս Հոփքինսի համալսարանի վերջին տվյալների համաձայն՝ Գերմանիայում գրանցվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 184 հազար դեպք: 8 635 մարդ մահացել է:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ