News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 04
USD
483.84
EUR
543.3
RUB
6.81
ME-USD
0.02
Տեսնել լրահոսը

Ես շատ լավ էի վերաբերվում նրա պաշտոնավարմանը. եթե նկատել եք, մենք նրան չենք էլ քննադատել: Այս մասին, այսօր՝ հունիսի 5-ին, ԱԺ-ում ավանդական ճեպազրույցների ժամանակ նշեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

«Եթե նրան ազատել են մաքսատանը հերթերի պատճառով, ինչպես գրում է մամուլը, դա աբսուրդ է: Դրա համար բրձրաստիճան պաշտոնյային աշխատանքից չեն ազատում: Եթե ուրիշ բան կա տակը, ապա Հայաստանում բարձրաստիճան պաշտոնյաներ են ազատվում պաշտոնից, կամ նշանակումներ են արվում, եւ որեւէ մեկին բացատրություն չի տրվում, թե ինչու: Ոնց եղել է նախկին կառավարման համակարգում արատավոր այս փակ նշանակումներն ու ազատումները, նույն ձեւով շարունակվում է»,-ասաց Մարուքյանը:

Նա հիշեցրեց Շրջակա միջավայրի նախարարի պաշտոնանկության մասին՝ միևնույն ժամանակ նշելով, որ Սահմանադրության պահանջի համաձայն նա արդեն նշանակված պետք է լիներ:

«Որտեղ պետք է բացատրություն տալ, չի տրվում, որտեղ պետք չի, այնքան մանրամասն է տրվում, որ դրա կարիքն ընդհանրապես չկա»,-ընդգծեց Մարուքյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ