News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Բելառուսի էներգետիկայի նախարարությունը ռուսական կողմի հետ գազի ոլորտում համագործակցության վերաբերյալ  կառուցողական երկխոսության հույս է հայտնել, հայտնում է ԲԵԼՏԱ-ն՝ վկայակոչելով էներգետիկայի նախարարության մամուլի ծառայությունը:

«Էներգետիկայի նախարարությունը շարունակում է փոխգործակցել Ռուսաստանի էներգետիկայի եւ նախարարության եւ «Գազպրոմ»-ի հետ՝ բնական գազի մատակարարման հարցերի շուրջ: Հունիսի առաջին օրերին Բելառուսի էներգետիկայի նախարարությունը նամակ է հղել «Գազպրոմ» ընկերության կառավարման խորհրդի նախագահ Ալեքսեյ Միլերին, որոնցում նախանշված են երկկողմ օրակարգի հիմնական հարցերը եւ դրանց քննարկմանն ուղղված առաջարկությունները, մասնավորապես՝ 2020-ին գազի մատակարարման պայմանների եւ 2021 թվականի հունվարի 1-ից գազի գնագոյացման մեթոդների վերաբերյալ»,- նշել են մամուլի ծառայությունում:

«Նամակում ընդգծվում է, որ անհամաձայնությունները մատակարարվող բնական գազի արժեքի հարցում, հաշվի առնելով դրա կալորիականությունը, առաջացել են տնտեսվարող սուբյեկտների՝ «Բելտոպգազ»-ի, «Նաֆթան»-ի եւ «Գազպրոմ տրանսգազ Բելառուս»-ի միջեւ»,- հայտնել են մամուլի ծառայությունում:

Ծագած անհամաձայնությունների կարգավորման համար Բելառուսի էներգետիկայի նախարարությունը նշում է «Գազպրոմ Տրանսգազ Բելառուս»-ին «Բելտոպգազ»-ում բնական գազի փաստացի միջին ամսական վառման ջերմության եւ դրա պիտանելության որոշաման մեթոդաբանության տրամադրման անհրաժեշտությունը՝ Բելառուսի օրենսդրությանը համապատասխան:

«Բելառուսի էներգետիկայի նախարարությունն, իր հերթին, պատրաստ է ապահովել այս մեթոդաբանության օպերատիվ քննումը «Բելտոպգազ»-ում»,- հավելել են էներգետիկայի նախարարության մամուլի ծառայությունում:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ