News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Տեղեկատվական տեռորի պայմաններում, երբ հանրությանն ուղղակի կոչեր են անում տարբեր մամուլի ասուլիսներ են կազամկերպելով, չկրել դիմակ, ինչ-որ սահմանադրական իրավունքներ են մեջբերում, ես չգիտեմ, այդ մարդիկ գիտակցո՞ւմ են, թե ինչ վնաս են հասցնում պետությանը: Այս մասին, այսօր՝ հունիսի 5-ին, ԱԺ-ում ավանդական ճեպազրույցների ժամանակ նշեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթեւիկ Հայրապետյանը:

Դիտարկմանը, որ Facebook-ում վարչապետի կողմից լուսանկարների հրապարակումը մարդու իրավունքների կոպիտ խախտում է եւ հոգեբանական ճնշում, նա արձագանքեց. «Վարչապետի հրապարակումները ցույց են տալիս, որ երբ մենք կանոններ ենք սահմանում եւ մարդիկ դրանք չեն պահպանում, հետո բողոքում են աճող թվերից, ապա խախտում են սահմանված կանոնները: Որքան էլ ոստիկանությունն աչալուրջ լինի, միեւնույն է, մարդիկ պետք է հասկանան, թե ինչ են անում: Ես չեմ կարծում, որ որեւէ ողբերգություն կլինի, եթե մարդիկ 3-4 ամիս կամ գուցե կես տարի հավաքույթներ, միջոցառումներ չկազմակերպեն:  Ես հասկանում եմ, որ դա նաեւ մենթալիտետի խնդիր է, բայց այո, մարդիկ պետք է ենթարկվեն կանոններին: Եթե այդ լուսանկարները կարող են հանրության վրա որոշակի ճնշման գործիք հանդիսանալ, ապա դրանք բացառապես արդարացված են հենց հանրային առողջության տեսանկյունից»:

Նույն խնդրին անդրադարձավ նաեւ «Իմ քայլի» պատգամավոր Գայանե Աբրահամյանը՝ նշելով. «Նախ, սա հոգեբանական ճնշում չի կարող դիտարկվել, սա հանրային իրազեկում է, հանրային մոբիլիզացիայի կոչ: Հենց  ի սկզբանե, վարչապետը հայտարարեց, որ սա որեւէ կերպ պախարակման համար չի արվում, սա պարզապես նշանակում է ֆիքսել իրավիճակը, թե ինչ համատարած խախտումներ են տեղի ունենում: Սա այն իրավիճակն է, որ ոստիկանությունը միայնակ չի կարող գործել: Ամեն բակում չի կարող ոստիկան լինել: Մեր քաղաքացիներն իրավագիտակից են, եւ եթե մեր քաղաքացիներին չմոլորեցնեն, եթե տեղեկատվական տեռորի մեջ չդնեն... Այդ տեռորը ոչ միայն հոգեբանության վրա է ազդում, այլեւ հանրային առողջության եւ պետական անվտանգության»,-ասաց նա՝ հավելելով, որ լուսանկարների հրապարակման մեջ անձնական տվյալների խախտումներ չկան:

Նա ընդգծեց, որ երբ բանկերից հրապարակվեցին լուսանկարներ, հրապարակումից անմիջապես հետո բանկերը նոր սկսեցին գործողություններ իրականացնել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ