News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 21
Տեսնել լրահոսը


Կառավարության շենքի բակում այսօր՝ հունիսի 5-ին, բողոքի ակցիա են իրականացրել ռեստորանների աշխատակիցները՝ պահանջելով բացել ռեստորանների աշխատանքը։

Լրագրողների հետ զրույցում ակցիայի մասնակիցներից մեկը պատմեց, որ դեռ մայիսի 20-ին իրենք դիմել էին Կառավարությանը նամակով, որի պատասխանը պետք է 2 կամ 3 օր անց լիներ, ինչը, սակայն դեռ չեն ստացել. «Ամեն ինչի յուրացումը կախված է ռեստորանների բացման հետ. սկսած գյուղմթերքից, գեղեցկության սրահներից, առաքիչներից։ Մի քանի ժամով փակում են տնտեսվարող սուբյեկտները, կլինի՞ ռեստորանները բացենք ու աշխատենք, թող հաջորդ օրը գան ու 24 ժամով փակեն. ռեստորանների բոլոր ղեկավարներն էլ կհամաձայնվեն մեկ օր աշխատել, մեկ օր՝ ոչ։ Ընտանիքումս 5 հոգի ենք։ Ինձ աջակցություն է եղել 25 հազար 6 հարյուր դրամ, մի փոքր լույս ու մի փոքր էլ գազից։ Ես դրա համար շնորհակալ եմ Կառավարությանը, բայց դուք 30 հազար դրամով կարո՞ղ եք 5 հոգանոց ընտանիք պահել»։

Ռեստորանի սպասարկման ոլորտի աշխատակիցն էլ նշեց, որ արդեն 3 ամիս է՝ չի աշխատում եւ որեւէ աջակցություն չի ստացել. «Պետությունն իմ գազից սուբսիդացրել է 12 հազար դրամ, լույսից՝ 4 հազար դրամ, ես դեռ 112 հազար դրամ կոմունալ ունեմ վճարելու։ Ինչո՞ւ պիտի 2 հազար հոգանոց կարի ֆաբրիկան աշխատի, դե թող գան մեզ էլ ժամով փակեն։ Գոնե մի օրվա մեջ էլ հացի փող կաշխատենք»։

Ակցիայի մասնակիցներից մեկն էլ շեշտեց, որ եթե իրենց հարցին լուծում չտրվի, իրենք իրենց երեխաների հետ կգան Կառավարության բակ. «Դուք մեր երեխաներին պատասխան տվեք։ Եթե մեզ պատասխան չեկավ, հաջորդ շաբաթ ավելի մեծ քանակությամբ ենք հավաքվելու։ Եթե դուք ձեզ այդտեղ նստած ձեզ լավ եք զգում, մենք այստեղ մեզ լավ չենք զգում»։

Ակցիայի մասնակիցներից մեկն առաջարկեց՝ ամեն ռեստորանային համալիրում ունենալ բուժքույր եւ ոստիկան. «Ոստիկանի ներկայությունը քաղաքացիներին կզգոնացնի, իսկ բուժքույրն է կջերմաչափի նրանց. դա հարցի լուծում է»։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ