News
Լրահոս
News
Կիրակի
Հոկտեմբեր 25
USD
494.01
EUR
585.25
RUB
6.47
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը


Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն Օտավայում «Սեւերի կյանքերը նշանակություն ունեն» շարժման կազմակերպած ցույցի ժամանակ ծնկաչոք հարգել է զոհված աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի հիշատակը, հայտնում է CNN-ը։

Ընդ որում, նշվում է, որ միջոցառման ժամանակ Թրյուդոն ելույթ չի ունեցել, նա միայն ծափահարել է եւ գլխով համաձայնություն արտահայտել ցույցի մյուս մասնակիցների ելույթներին։

Հաղորդվում է նաեւ, որ ժամանակ առ ժամանակ ամբոխից ի պաշտպանություն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդես գալու կոչեր են լսվել։

Հավաքի ժամանակ մեջոցառման մասնակիցները, այդ թվում՝ կանադացի վարչապետը, լռության 9 րոպեանոց ակցիա են անցկացրել, հենց այդքան ժամանակ է ոստիկանության սպա Դերեք Չովինը ծնկով խեղդել աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ