News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Գեներել-լեյտենանտ Օնիկ Գասպարյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա որոշմամբ նշանակվել է  ԶՈւ Գլխավոր շտաբի պետ՝ փոխարինելով այդ պտոնում Արտակ Դավթյանին։

Նշենք, որ դեռևս 2018 թվականին լրատվամիջոցները գրում էին, որ Օնիկ Գասպարյանը նշանակվելու է ԳՇ պետ։ Նշվում էր նաև, որ Օնիկ Գասպարյանը Նիկոլ Փաշինյանի «զեմլյակն է»։ և հնարավոր է, որ նրա նշանակմանը խոչընդոտի այդ հանգամանքը՝ շահարկումների տեղիք չտալու համար։ 

Ստորեւ ներկայացնում ենք Գասպարյանի կենսագրությունը.

Օնիկ Վիկտորի Գասպարյանը ծնվել է 1970 թվականի հունվարի 6-ին, Իջեւանում։

• 1988-1990 թթ. - ծառայել է Խորհրդային բանակում։

• 1990 թվականից մասնակցել է մարտական գործողություններին Իջեւանի ջոկատի կազմում։ Ծանր վիրավորվել է ոտքի շրջանում՝ հակահետեւակային ականի պայթյունից։

• 1993-2010 թթ. - Իջեւանի գնդի գումարտակի հրամանատարի տեղակալ, հետախուզության պետ, հրամանատարի մարտական գծով տեղակալ, ապա՝ գնդի հրամանատար։

• 2010-2012 թթ. - 3-րդ բանակային կորպուսի շտաբի պետ։

• 2012 թվականի ապրիլի 11-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության 3-րդ բանակային կորպուսի հրամանատար՝ կնքելով պայմանագիր հինգ տարի ժամկետով։

• 2016 թվականի հուլիսի 7-ին ՀՀ նախագահի հրամանով նշանակվել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ

• 2017 թվականի հունիսի 15-ին ՀՀ նախագահի հրամանով նշանակվել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ

Ամուսնացած է, ունի երկու զավակ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ