News
Լրահոս
News
Շաբաթ
Հունիս 10
USD
386.18
EUR
415.57
RUB
4.67
Տեսնել լրահոսը

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի փոփոխությունից հետո վերջապես հերթական անգամ «ապացուցվեց» Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի «խոստացված առնչությունը» «Սպայկա» ընկերությանը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Միքայել Մինասյանի պաշտպան Ամրամ Մակինյանը։

Նա, մասնավորապես, գրել է.

«Հերթական անգամ Միքայել Մինասյանի քրեական գործով վարույթ իրականացնող մարմնի գործողությունների մասին մենք տեղեկանում ենք բացառապես Հանրային Հեռուստաընկերության լրատվական կայքի տարածած հաղորդագրությունների կամ Նիկոլ Փաշինյանի ելույթների միջոցով:

Անցած շաբաթ վերաքննիչ քրեական դատարանի կողմից Միքայել Մինասյանին կալանավորելու վերաբերյալ որոշումը վերացնելուց հետո կանխատեսել էինք, որ Նիկոլ Փաշինյանը չի կարող համակերպվել այս իրավիճակի հետ, եւ օրերի ընթացքում Միքայել Մինասյանին կառաջադրվի նոր մեղադրանք՝ նույնքան անհիմն, սակայն ավելի հնչեղ: Կանխատեսումը կարճ ժամանակում դարձավ իրականություն:

Իսկ տարածված հաղորդագրության բովանդակության մասով կարող եմ ասել հետեւյալը՝ շուրջ երկու տարի Նիկոլ Փաշինյանի կողմից այդ նպատակով իրականացված «մեծածավալ քաղաքական հայտարարություններից», «Սպայկա» ընկերության միակ սեփականատիրոջը հայտնի նպատակներով կալանավորելուց, Միքայել Մինասյանին առաջադրված նախկին մեղադրանքը տապալվելուց եւ ՊԵԿ նախագահի փոփոխությունից հետո վերջապես հերթական անգամ «ապացուցվեց» Միքայել Մինասյանի «խոստացված առնչությունը» «Սպայկա» ընկերությանը:

Նույն եղանակով հնարավոր էր ապացուցել Միքայել Մինասյանի մեղավորությունը Րաֆֆու «Սամվել» վեպը գրելու մեջ»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գերմանացին զենքը թաքցրել է որդու կեղտոտ տակդիրի մեջ
2023 թվականի հունիսի 8-ի կեսօրին սահմանապահ ոստիկանության աշխատակիցները..
Գայանե Մարտիրոսյանը ընդունել է մեղքը. պաշտպան
Արագացված դատաքննության կարգի կիրառմամբ է եղել, հետեւաբար, որեւէ…
«Ֆորդ Ֆոկուս»-ն ինքն է կտրուկ մանևրել և վթարվելով գլխիվայր շրջվել. ՔԿ-ն հայտնի վթարից տեսանյութ է հրապարակել
2023թ․ հունիսի 08-ին՝ ժամը 09:39-ին, հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 08։48-ի սահմաններում, Երևան քաղաքի Գրիգոր Լուսավորիչ փողոցի 8-րդ...
Ռուսաստանում սիդրով թունավորման գործով ձերբակալվել է եւս չորս մարդ․ նրանց թվում է Արտյոմ Հայրապետյանը
ՌԴ առողջապահության նախարարության տվյալներով՝ ալկոհոլային թունավորման հետեւանքով մահացել է 31․․․
Տիկին Գայանեի հետ ոչ մի գործարք չի եղել․ Աշոտ Փաշինյան
Ես այդ մասով արդեն դիմել եմ իրավապահներին...
Գոհ եմ, որ իրավական գնահատական տրվեց միջադեպին. Նաեւ անձնապես կարող եմ ուրախ լինել. Աշոտ Փաշինյան
Դատական նիստը փակ է եղել Գայանե Մարտիրոսյանի միջնորդությամբ եւ ցանկությամբ եւ հարիր չէ մանրամասն ներկայացնել այն...
Ամենաշատ