News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Իշխանությունը որեւէ մտահոգություն չունի, իշխանության դիրքերն ամուր են, քանի որ այն ձեւավորվել է ազատ, արդար ընտրություններով, ժողովրդի քվեով: Այս մասին այսօր՝ հունիսի 8-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը՝ անդրադառնալով ընդդիմադիր ուժերի հնարավոր կոնսոլիդացիային եւ նոր բեւեռ ձեւավորելուն:

«Մենք որեւէ խնդիր չենք տեսնում: Սա քաղաքական սովորական պրոցես է: Տարբեր ուժեր միավորվում են, անջատվում են: Իսկ եթե որեւէ քաղաքական գործիչ կամ ուժ ՀՀ Սահմանադրությանը հակասող քայլեր փորձի կատարել, կպատժվի»,-ասաց նա:

Դիտարկմանը, որ ընդդիմադիրներն ասում են, որ իշխանությունը մսխել է ժողովրդի վստահությունը, Պապիկյանն արձագանքեց. «Դա իրենց ցանկացածն ու արտահայտածն է, մենք չենք կիսում դա, որովհետոեւ Հայաստանը 2019-ին տնտեսական բավականին բարձր ցուցնաիշէ  ցույց տվել: Իսկ ընթացիկ համավարակը ամբողջ աշխարհում է, ոչ թե միայն ՀՀ-ում:

Բնականաբար, ես վստահ եմ, որ մենք ոչ միայն հաղթահարելու ենք համավարակը, այլեւ համավարակից հետո կանդրադառնանք շատ հարցերի, որովհետեւ մեր մտահոգությունն այսօր մեր քաղաքացիների առողջությունն է: Իսկ եթե որեւէ մեկը դրա մեջ տեսնում է հնարավորություն ձեռքերը որեւէ կերպ տաքացնելու, ես պարզապես ցավում եմ այդ մարդկանց համար: Դա հարիր չէ որեւէ քաղաքական ուժի կամ գործչի»:

Տպել
Ամենաշատ