News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Կիբեռանվտանգության ինդեքսի համաձայն, Հայաստանը բավական վատ դիրքում է՝ զբաղեցնելով 79-րդ տեղը աշխարհում։ Այս մասին այսօր խորհրդարանական մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2019թ․ պետական բյուջեի կատարողականը քննարկելու ժամանակ ասաց բարձրտեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը։

Ընդ որում, նրա խոսքերով, կառավարությունն արդեն ծրագրեր է նախատեսել այդ ցուցանիշի վրա ազդելու համար։

«Սրա հետ կապված՝ մենք արդեն արձանագրել ենք, որ ընթացիկ տարում կգործարկվի Կիբեռանվտանգության ազգային կենտրոնի ծրագիրը, որը իրականացվում է Համաշխարհային բանկի հետ համատեղ։ Այս ծրագրի շնորհիվ մենք նաեւ ուզում ենք ազդել այդ ցուցանիշների վրա եւ ծրագրում ենք ապահովել Հայաստանի առաջընթացը ինչպես թվային տնտեսության ոլորտում, այնպես էլ կառավարման, թվային հմտությունների եւ կիբեռանվտանգության համակարգում»,- նշեց Արշակյանը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ