News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Միացյալ ՄՆահանգների իշխանությունները ոստիկանությունը չեն լուծարի կամ նրա ֆինանսավորումը չեն կրճատի: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը իրավապահ մարմինների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Մենք գերազանց իրավապահներ ունենք, ես նրանցով շատ եմ հպարտանում: [Ոստիկանությունը] ֆինանասավորումից չի զրկվի, մեր ոստիկանությունը չի լուծարվի: Չի լինի մեր ոստիկանության արձակում: Մեր ոստիկանությունը մեզ օգնում է ապրել խաղաղության մեջ, մենք ցանկանում ենք վստահ լինել, որ նրա շարքերում չկան վատ գործող անձինք, դուք երբեմն ահավոր բաներ եք տեսնում, ինչպես տեսանք բոլորովին վերջերս, բայց նրանց 99 տոկոսը հոյակապ մարդիկ են»,- ասել է Սպիտակ տան ղեկավարը:

ԱՄՆ արդարադատության նախարար-գլխավոր դատախազ Ուիլյամ Բարն իր հերթին նույն միջոցառմանը հայտարարել է ԱՄՆ իշխանությունների պատրաստակամության մասին իրավապահների հետ աշխատելու ոստիկանների կողմից ուժի կիրառման ստանդարտների հարցի շուրջ: «Ինձ հայտնի է, որ ոստիկանության ղեկավարները մեծ շահագրգռվածություն են դրսեւորում որոշ հարցերում ուժի կիրառման վերաբերյալ հստակության եւ հանձնարարականների հանդեպ, որ ապահովեն ստանդարտների առկայությունը, ապահովեն այն, ինչն իրենց սովորեցնում են, ապահովեն, որ [ստանդարտները] պահպանվեն: Մենք անհամբերությամբ ենք սպասում ձեզ հետ համատեղ աշխատանքին այն հարցի շուրջ, որ դա անենք»,- ասել է Բարը:

ԱՄՆ Կոնգրեսում դեմոկրատները երկուշաբթի օրինագիծ էին ներկայացրել՝ ուղղված մեծածավալ ոստիկանական բարեփոխումների անցկացմանը ի պատասխան երկրում բողոքի զանգավածային ցույցերին: Նախաձեռնությամբ իրավակարգի պահապաններին, մասնավորապես, արգելվում է կիրառել շնչահեղձ անող հնարքներ, ստեղծվում է ոստիկանության կողմից ոչ իրավաչափ գործողություններին հետեւելու տվյալների ազգային բազա, ինչպես նաեւ արգելում է որոշ դեպքերում օրդեր տալ, որը ոստիկաններին թույլ է տալիս տուն ներխուժել առանց զգուշացնելու: Առաջարկվող բարեփոխման շրջանակում մեծանում է իրավապահների պատասխանատվությունը, այդ թվում՝ բռնության գործողությունների եւ կասկածյալների հանդեպ կամայականության համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ