News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Ես շնորհավորելով պարոն Ղազարյանին ոստիկանապետի պատոնում նշանակվելու առիթով, ուզում եմ ասել, որ ամենաառաջին խնդիրը համարում եմ նրա կողմից այդ էներգիայի հաղորդելը, ոստիկանությանը նոր լիցք տալը համավարակի դեմ պայքարի առումով: Այս մասին այսօր՝ հունիսի 9-ին, Ոստիկանությունում նորանշանակ ոստիկանապետ Վահե Ղազարյանին ներկայացնելիս ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ոստիկանության աշխատակիցը, ոստիկանության համազգեստը պետք է  յուրաքանչյուր քաղաքացու մոտ առաջացնի պատկառանքի զգացում, պետք է ունեն խիստ զգաստացնող նշանակություն: Մյուս կողմից ոստիկանի տեսնելիս ՀՀ քաղաքացին իրեն պետք է պաշտպանված զգա, նրան ընկալի որպես յուրայինի: Երրորդ հանրապետության պատմության մեջ այս խնդիրը միշտ ունեցել է բարդություններ: Երբեմն եղել է, որ պատկառանքի դոզան եղել է  չափից շատ՝ սահմանակցելով վախի եւ դրանից բխող նեգատիվ այլ զգացումների հետ: Երբեմն եղել է, որ պոզիտիվն այնքան շատ է եղել, որ ձգվածության եւ զգաստության զգացումը չափից ավելի քիչ է եղել: Սա իրականում ամենաբարդ խնդիրն է»,-ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ դա պահանջում է երկարատեւ աշխատանք։, գիտելիքի, փորձի վրա հիմնված աշխատանք:

Նա ընդգծեց, որ յուրաքանչյուր ոստիկան պետք է իրեն ընկալի որպես վարչապետի ներկայացուցիչ, որը շփվում է ժողովրդի, քաղաքացիների հետ, այդ թվում հանցագործների եւ իրավախախտների հետ. «Հանցագործները պետք է զգան դաժան, ուժեղ եւ չսասանվող ձեռք, իսկ օրինապահ քաղաքացիները պետք է զգան թիկունք, ամրություն, վստահություն եւ պաշտպանվածություն: Ես համոզված եմ, որ մենք ունենք բավարար կամք այս խնդրի հետեւից մինչեւ վերջ գնալու»:

Վարչապետի խոսքով, իր առջեւ խնդիր է եղել, որ ուժային կառույցները կայուն լինեն. «Ես չեմ ցանկացել հեղափոխությունից հետո ՀՀ ոստիկանությունը կամ ոստիկանության որեւէ աշխատակցի ընկալել որպես բարիկադների այն կողմում գտնվողն մարդ: Դուք բոլորդ վկա եք, որ այդպիսի վերաբերմունքի որեւէ դրսեւորում չի եղել: Ոստիկանության բոլոր աշխատակիցները ստացել են այդ շանսը՝ դիրքավորվել նոր Հայաստանի, նոր արժեքների, նոր նպատակների: Հիմա ժամ,անակ է ամփոփել, թե ով ինչպես է օգտագործել այդ հնարավորությունը: Հաջորդ խնդիրը հենց դա է՝ տեսնել, թե այդ հնարավորությունը ով ինչպես է օգտագործել:

Բոլոր այն մարդիկ, որոնք  օգտվել են այդ հնարավորությունից եւ տվել են կոնկրետ արդյունքներ, իրենք պետք է տեսնեն, որ ոստիկանությունում պաշտոնեական առաջխաղացման, գնահատված լինելու բոլորովին նոր կանոններ են գործում, որ չկա ծանոթ, չկա ընկեր, բարեկամ, չկա թիկունք: Կա աշխատանք, կա պրոֆեսիոնալիզմ եւ կա նվիրվածություն, եւ բոլոր այն մարդիկ, որոնք գնացել են այս ճանապարհով, իրենք պետք է գնահատված զգան իրենց: Իսկ որոնք քամահրական վերաբերմունք են ցուցաբերել այս ճանապարհին, նրանք էլ պետք է գնան իրենց ճանապարհով: Նրանք այլեւս անելիք չունեն ՀՀ ոստիկանությունում: Իհարկե, պետք է շատ զգույշ լինել՝ թացը չորի հետ չխառնելու համար»,-ասսց Փաշինյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ