News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը


Դիմակի չկրելու համար բերման ենթարկված քաղաքացու փաստաբանը չի դիմել բողոքով: Այս մասին այսօր՝ հունիսի 9-ին, ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2019-ի պետական բյուջեի կատարողականի մասին զեկույցի քննարկման ընթացքում հայտարարեց Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:

Նա նշեց, որ տեսանյութի ուսումնասիրությունից հետո օմբուդսմենի գրասենյակի ներկայացուցիչները այցելել են ոստիկանության բաժանմունք, որպեսզի հանդիպեն բերման ենթարկվածի հետ:

«Իրավախախտում թույլ տված յուրաքանչյուր անձ պետք է պատասխանատվության ենթարկվի, սակայն պետության եւ իրավապահ մարմինների գործողությունները պետք է համաչափ լինեն»,-նշեց Արման Թաթոյանը:

Օմբուդսմենի խոսքով՝ բերման ենթարկվածի փաստաբանը պետք է բողոք ներկայացներ, սակայն նման բան տեղի չի ունեցել, եւ այդ պատճառով ՄԻՊ գրասենյակը հետագա քայլեր չի ձեռնարկել: 

Հիշեցնենք, որ հունիսի 5-ին համացանցում տեսանյութ էր հրապարակվել, որում երեւում էր՝ ինչպես են ոստիկանները ծալում դիմակ չկրած քաղաքացու ձեռքերն ու բերման ենթարկում դիմակ կրելու պահանջից հրաժարվելու համար: Տղամարդն ասել է, որ խեղդվում է, սակայն ոստիկանները շարունակել են նրան հրել եւ գցել ասֆալտին: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երկու օրում բացահայտվել է հանցագործության 148 դեպք. Գրանցվել է 15 ավտովթար, վիրավորվել է 21 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մայիսի...
Սանկտ Պետերբուրգում մարդկանցով ավտոբուսն ընկել է գետը. չորս մարդ մահացել է
Ավտոբուսում, ընդհանուր առմամբ, եղել է 15 ուղևոր, նախնական, չորսը մահացել են, ևս չորս մարդ կլինիկական մահվան վիճակում է...
«Օրենքով գող» է կալանավորվել․ ևս 6 անձի քրեական ենթամշակույթի հանցակազմերով մեղադրանքներ են ներկայացվել
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր...
Արոտավայրերը և վարելահողերն օգտագործել է արդյունահանման նպատակով
Անիի համայնքային ոստիկանները ստացել էին օպերատիվ տվյալ, որ Բագրավան...
Թմրամիջոցներ, wi-fi սարքեր, հեռախոսներ․ ներկայացվել է ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի՝ ապրիլի հաշվետվությունը
Այսպիսով, քրեակատարողական ծառայողներն ազատազրկված անձանց համար բերված հանձնուքների միջից, ինչպես նաև նրանց անձնական զննությամբ, անձնական…
Կումայրիի բաժնի ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել
Երկու դեպքով էլ հանգամանքները պարզվում են...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ