News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Փաշինյանի ընտանիքի անդամներից մեկն, ով այդ պատճառով նշանակվել է ԱԺ պատգամավոր, ասում է, որ կառավարության հրաժարական պահանջելը նշանակում է ժողովրդին մեջքից հարվածել. հասկանում եք, թե ուր ենք գլորվել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։

Նա, մասնավորապես, գրել է.

«Կառավարության հրաժարականը կարող է ցանկացած ոք պահանջել, այդ թվում նաեւ քաղաքական կուսակցությունները: Դա քաղաքական գործունեության բնականոն դրսեւորում է: Պահանջը կարող է իրականացվել, կարող է չիրականացվել, դրա շուրջը կարող են դեբատներ տեղի ունենալ, ներկայացնել հիմնավորումներ, կամ` չներկայացնել:

Նորից եմ կրկնում, դա բնականոն քաղաքական գործունեություն է:

Փաշինյանի ընտանիքի անդամներից մեկն, ով այդ պատճառով նշանակվել է ԱԺ պատգամավոր, ասում է, որ կառավարության հրաժարական պահանջելը նշանակում է ժողովրդին մեջքից հարվածել: Հասկանում եք, թե ուր ենք գլորվել ....:

Փաստորեն ով քննադատի կառավարությանը, կամ պահանջի դրա հրաժարականը, ժողովրդի թշնամի է:

Նույնիսկ Վենեսուելայի Մադուրոն,Սիրիայի Ասադը եւ մյուս լավ տղաները նման արտահայտություն իրենց թույլ չեն տվել: Սա քաղաքական այլասերության ու ժողովրդավարության տառի ու ոգու տապալման դրսեւորում է: Սա այն դեպքերից է, երբ երկրի ռեսուրսների նվազ լինելը դրական դեր է կատարում, թույլ չի տալիս բռնատիրություն հաստատել:

Բայց դա մի կողմ, շատերը նման ցանկություն կունենան` նախկին, թե ներկա, խնդիրն այն է, որ ժողովրդավարության բազմաթիվ «սպառողներ»  նման մտքերին ըմբռնումով են վերաբերվում: Դա արդեն ...»։

Տպել
Ամենաշատ