News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Ըմբիշները մի լավ խոսք ունեն՝ մնաց իր հնարքի տակ․ Նիկոլ Փաշինյանը մնացել է իր հնարքի տակ։ Նա սպառվել է եւ պետք է հեռանա։ Այս մասին «5-րդ ալիք» ՀԸ Ագնեսա Խամոյանի «Հարցազրույց» հաղորդաշարի ընթացքում հայտարարել է «Համայն հայություն» ՀԿ նախագահ, ԱԱԾ տնօրենի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանը։

«Փետրվարի սկզբից ասում ենք՝ մի արա այդ կապիկությունները, ընկել ես «այո»-ի ու «ոչ»-ի հետեւից, իսկ երկրում համաճարակն էր արդեն թեւածում։ Այդ ինքը տարածեց այդ վիրուսը, եւ հիմա սուտասանը կանգնում,  ասում է, թե իր ընդդիմախոսներն ուզում են, որ վիճակը կորոնավիրուսի համաճարակի առումով վատ լինի, ո՞վ կցանկանա նման բան», ասել է Գուրգեն Եղիազարյանը։

«Համայն հայություն» ՀԿ անունից Գ․Եղիազարյանը ողջունել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի՝ կառավարությունը 100 տոկոսով փոխելու մասին հայտարարությունը։ Նրա խոսքով՝ Գ․Ծառուկյանը իսկական քաղաքացի է եւ միշտ ապացուցել է իր նվիրվածությունը ժողովրդին։

«Հիմա բոլորը պետք է սեղմեն Ծառուկյանի ձեռքը։ Իսկ Նիկոլը, եթե նամուս ունենար, դիմում կգրեր, կգնար», ասել է Գ․Եղիազարյանը․

«Սրան պետք է ժամ առաջ կանգնեցնել, թույլ չտալ ավերել մեր երկիրը։ Սորոսը, որը փայլուն հարաբերություններ ուներ հայր Ալիեւի հետ, հիմա էլ նույնքան ջերմ՝ Իլհամ Ալիեւի հետ, հազարավոր անդամներով ՀԿ-ներով է լցրել Հայաստանը, նրանք արդեն ներկայացուցիչներ ունեն մեր կառավարությունում։ Սորոսի նպատակը Հայաստանը քանդելն է»։

Անդրադառնալով ուժային կառույցներում ղեկավարների փոփոխությանը, Գուրգեն Եղիազարյանը նշել է, թե պաշտոնից ազատված ղեկավարները միայն պետք է ուրախ լինեն․

«Նրանք իրենց ազատեցին քրեական օրենսգրքից, ասֆալտին փռելու եւ նման այլ ապօրինի հրահանգներ կատարելուց։  29 տարեկան տղային ԱԱԾ տնօրեն նշանակելն աննորմալություն եմ համարում։ Պատերազմող երկրում ԱԱԾ-ն կարեւորագույն կառույց է, իսկ այնտեղ ղեկավար են նշանակում մեկին, որը ոչինչ չի  հասկանում այդ գործից։ Անընդհատ խոստանում է քրեական գործերի շարք։ Իսկ Սաշիկ Սարգսյանի 50/50-ից ի՞նչ պարզվեց, ապացուցվե՞ց մի գործ, ինչո՞ւ ծնկաչոք ներողություն չի խնդրում։ ՀՀ հպարտ քաղաքացին պետք է իմանա, որ կորոնավիրուսի առաջին տարածողը Նիկոլ Փաշինյանն է։ Նրա սխալների ձեռքն այսօր մի ամբողջ ազգ է տանջվում։ Նա հայ ազգի դիմաց պատասխան է տալու, այդ զոհերի համար Փաշինյանը մեկ առ մեկ պատասխան է տալու»։

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ