News
Լրահոս
News
Հինգշաբթի
Նոյեմբեր 30
USD
402.65
EUR
439.49
RUB
4.54
Տեսնել լրահոսը

Հունիսի 9-ին Վաշինգտոնի քաղաքային խորհուրդը աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի մահվան պատճառով բռնկված ցույցերի ֆոնին միաձայն հավանություն է տվել  ոստիկանության բարեփոխմանը: The Washington Post պարբերականը հայտնում է, որ նոր փոփոխությունները, մասնավորապես, նախատեսում են ձերբակալելիս շնչահեղձ անող հնարքների օգտագործման արգելք, ինչպես նաեւ ցուցարարներին ցրելու համար ռետինե փամփուշտների եւ քիմիական գրգռիչների կիրառման արգելք:

Պարբերականի տեղեկություններով՝ կատարված փոփոխությունները, ի թիվս այլոց, քաղաքային իշխանություններին պարտավորեցնում են 72 ժամվա ընթացքում հրապարակել այն ոստիկանների անունները, որոնք կատարել են կարգապահական արարքներ, ինչպես նաեւ նրանց համազգեստին ամրացված խցիկների տեսագրությունները: Պարբերականը հայտնում է, որ օրինագծով առաջարկվում է բացառել ոստիկանական պրոֆմիությունների հասանելիությունը կարգապահական գործերի քննությանը, դիտորդական խմբերի աշխատանքում փոփոխություններ կատարելը, որոնք հետեւում են իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից ոչ իրավաչափ գործողություններին: Դրանից բացի, նոր դրույթներով նախատեսվում է Վաշինգտոնի բանտում մի քանի դատապարտյալների քվեարկության իրավունքի վերականգնումը:

Պարբերականը նշում է, որ ընդունված փոփոխությունները կգործեն 90 օր, իսկ 225 օրով հետագա երկարաձգման համար կպահանջվի կրկնակի քվեարկություն: Ընդ որում՝ ընդգծվում է, որ մշտական հիմքով գործող փոփոխությունների կատարումը հնարավոր է միայն հանրային լսումներ անցկացնելուց եւ նոր քվեարկությունից հետո: Պարբերականի տեղեկություններով՝ չնայած ընդունված մի շարք փոփոխություններին, օրենսդիրներն ընդունում են, որ բարեփոխումը հաշվի չի առնում ցուցարարների որոշ պահանջները: Միաժամանակ քաղաքային խորհուրդը հնարավոր է համարում միջոցների մի մասի վերաուղղորդման հնարավորությունը, որոնք մայրաքաղաքային բյուջեից հատկացվում են ոստիկանության կարիքների, հասարակական ծրագրերի ֆինանսավորմանը:

The Washington Post-ը նշում է, որ Վաշինգտոնի քաղաքապետ Մյուրիել Բոուզերը ավելի վաղ հանդես էր եկել կոչով՝ մի փոքր սպասել որոշման ընդունման հարցում եւ հանրակին լսումներ անցկացնել, ինչի մասին հայտնել էր նիստի ժամանակ քաղաքային խորհրդին փոխանցած ուղերձում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆրանսիական քրեակատարողական հիմնարկներում բանտարկյալների թիվը նոր ռեկորդ է սահմանել
Նախորդ ռեկորդը գրանցվել է այս տարվա հուլիսին, երբ Արդարադատության նախարարությունը հաշվել է 74,5 հազար բանտարկյալ...
Քարի լիճ տանող ճանապարհին փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Audi»-ն
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ...
Ոչ սթափ վիճակում ծեծել է կնոջը 2 և 4 տարեկան երեխաների ներկայությամբ, ապա կրակոցներ արձակել աներոջ մեքենայի ուղղությամբ
Նոյեմբերի 29-ի ժամը 03.31-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման…
Վիրտուալ տարածքում սկսված վեճն ավարտվել էր դանակահարությամբ. մանրամասներ «Երեւան Սիթի»-ում տեղի ունեցածից
ՆԳՆ ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են, որ…
Պարեկները «ՎԱԶ-21214»-ի բեռնախցիկում հրացան, փամփուշտներ և կարմրախայտ են հայտնաբերել
Նոյեմբերի 29-ին՝ ժամը 18.15-ի սահմաններում, ՆԳՆ ոստիկանության ՊԾ Վայոց ձորի…
Ողբերգական դեպք՝ Երևանում. Գիտությունների ազգային ակադեմիայում հայտնաբերվել է տղամարդու դի
Նոյեմբերի 28-ին արտակարգ դեպք է տեղ ունեցել Երևանում…
Ամենաշատ