News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Ես բնավ չեմ ասի, թե այսօր իշխանության բոլոր պաշտոնյաներն իդեալական են գործում կամ սրբության սրբոց են: Այս մասին այսօր՝ հունիսի 10-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը:

«Բնականաբար, մարդը սխալական է, մենք էլ սխալներ թույլ ենք տալիս, բայց դրանք պետք է լինեն մարդկային սխալների թույլատրելիության սահմաններում եւ որեւէ կերպ չանդրադառնան մեր վարկի եւ արդյունքների վրա: Դրա վառ ապացույցն է, որ վերջին 1,5 տարվա ընթացքում մի քանի գերատեսչություններ ղեկավարների մակարդակով փոփոխություններ ենք ունեցել: Ուժայիններ են փոխվել, մարզպետներ են փոխվել եւ այլն: Այսինքն թիմը չի կարծրացել, ինչպես նախկինում էր, երբ տասամյակներով չինովնիկները կառավարում էին՝ անկախ գործունեության որակից»,-ասաց նա:

Նա խոստովանեց, որ հնարավոր է իշխանությունների վարկանիշն անկում գրանցած լինի. «Այո, ես չեմ բացառում, որ մեր վարկանիշը նաեւ պայմանավորված համավարակի սպառնալիքներով, տնտեսական հետեւանքներով անկում ապրած լինի, բայց այն վստահությունը, որ ստացել ենք, իրացրել ենք ամբողջ ծավալով: Այսօր էլ այն իրականացնում ենք:

Իսկ այս պայմաններում տոտալ հրաժարականի պահանջը հարված է ոչ թե մեր քաղաքական ուժին, այլ պետությանն ու ժողովրդի անվտանգությանը: Պատվով միասին հաղթահարում ենք համավարակը, դրանից հետո նստաում ենք բանավեջի սեղանի շուրջ եւ խոսում ենք փաստարկների լեզվով»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ