![](img/news/58/43/57/default.jpg)
Եվրահանձնաժողովը խորհուրդ է տալիս հուլիսի 1-ից բացել ԵՄ արտաքին սահմանները, գրում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով ներկայացուցիչ Ժոզեպ Բորելին:
«Ավելի ուշ այս շաբաթ Եվրահանձնաժողովը հավանություն կտա հուլիսի 1-ից արտաքին սահմանների բացման իր մոտեցմանը»,-ասել է նա:
Ավելի վաղ ԵՄ-ն կորոնավիրուսի տարածումը կանխելու համար փակել էր իր արտաքին եւ ներքին սահմանները: