News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Ես գտել եմ, որ մեր քաղաքացիները պետք է տեղյակ լինեն այդ դրվագին, որ իմանան, թե որ քաղաքական գործիչն է համախմբման կոչ անում: Այս մասին այսօր՝ հունիսի 10-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը՝ անդրադառնալով 1979 թվականին Գագիկ Ծառուկյանի մասնակցությամբ բռնաբարության վերաբերյալ քրգործի նյութերի հրապարակմանը:

Դիտարկմանը, որ դրանից 22 տարի հետո արդարացման վճիռ է եղել, մարզպետն ասաց. «Գուցե վճիռ կա դրանից հետո, բայց բոլորս հասկանում ենք, թե ինչ ձեւով է այդ վճիռը եղել: Երբ նայում ենք, թե որ թվականին է եղել (2001-խմբ), կարծում եմ, որ դա ուղղակի անցյալը մաքրելու համար իրականացված պրոցես է: Կարծում եմ, որ դատավորներն այդ ընթացքում անաչառ չեն գտնվել»:

Երբ լրագրողները հիշեցրին, որ արդարցման դատավճիռ կայացնող դատավորը եղել է ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հայրը, մարզպետն արձագանքեց. «Ճիշտն ասած դա ինձ չի հետաքրքրում: Մենք փաստն ենք արձանագրել, որեւէ կեղտոտ մեթոդ չկա»:

Տպել
Ամենաշատ