News
Լրահոս
News
Կիրակի
Սեպտեմբեր 25
USD
416.27
EUR
406.03
RUB
7.25
Տեսնել լրահոսը

Ընթացիկ տարում նախատեսվում է կրկնապատկել Գյումրիում ճանապարհների եւ գիշերային լուսավորության արդիականացմանն ուղղված շինարարական աշխատանքների ծավալը: Այս մասին հունիսի 10-ին մշտական խորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստին 2019 թվականի պետական բյուջեի կատարողականի վերաբերյալ զեկույցի քննարկմանն ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:

Ըստ նրա՝ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի կողմից վարկային եւ դրամաշնորհային միջոցներով ֆինանսավորվող ծրագրի իրականացման ընթացքում հաղորդակցության հետ կապված որոշ խնդիրներ են առաջացել, որոնք նախկինում ոչ մի տեղ չէին ֆիքսվել:

«Խոսքը մալուխային գծերի եւ գազատարների մասին է: Այդ պատճառով նախագիծը դեռ ամբողջությամբ չի իրականացվել: Ֆինանսավորումն իրականացվում է նաեւ տեխնիկական աջակցության շրջանակներում: Վարկերի մասով  902.7 միլիոն դրամ է իրացվել, ինչն ընդհանուր աշխատանքի 39.6 տոկոսն է կազում, դրամաշնորհների մասով՝ 470.1 մլն դրամ, այսինքն՝ 25.5 տոկոստ, տեխնիկական աջակցության մասով՝ 130.3 մլն դրամ՝ 36.3 տոկոս»,- ասաց նախարարը: .

Այնուամենայնիվ, ինչպես նշեց Պապիկյանը, հաջողվել է արդիականացնել 12 կմ ճանապարհը եւ քաղաքի հրապարակներից մեկը, որի պատմական հատվածն էական փոփոխությունների է ենթարկվել եւ զգալիորեն գեղեցկացել է:

«Այս տարի ծրագիրը կշարունակվի ավելի մեծ թափով»,- վստահեցրեց նախարարը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ