News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հոկտեմբեր 05
USD
406.49
EUR
402.22
RUB
6.9
Տեսնել լրահոսը

Տվյալ օրենսդրական փաթեթը նախատեսում է կոնյակի, կոնյակի սպիրտի եւ մեղրի հիմքով սպիրտային խմիչքների արտադրության համար պետական տուրքի նվազեցում: Այս մասին այսօր ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտարարեց էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը:

Նա նշեց, որ օրինագծի նպատակը սկսնակ փոքր եւ միջին արտադրողների համար բարենպաստ պայմաններ ստեղծելն է:

«Գործող օրենքով կոնյակի եւ կոնյակի սպիրտի արտադրողների համար պետական տուրքը կազմում է 10 մլն դրամ, ինչը լուրջ խոչընդոտ է բիզնեսի զարգացման համար: Մեղրասպիրտի արտադրման համար գործում է 15 մլն դրամ սակագին, եւ դա այն դեպքում, երբ պահանջարկը այդքան բարձր չէ: Բոլորին հայտնի փաստ է, որ կոնյակի պատրաստման համար անհրաժեշտ է 3 տարի, այդպիսով ստացվում է, որ արտադրողը պետք է վճարի 30 մլն դրամ: Իսկ մենք առաջարկում ենք կոնյակի, կոնյակի սպիտրի եւ մեղրասպիրտի վաճառքից առաջ ամեն տարի վճարել 50 հազար դրամ: Երբ արտադրողը սկսի իրացման գործընթացը, միայն այդ ժամանակ նա պարտավոր կլինի վճարել 10 մլն դրամ»,-պարզաբանեց Խոջոյանը:

Նա նշեց, որ նման փոփոխություններն առաջարկվել են արտադրողների հետ քննարկումներից հետո:

Քննարկումներից հետո օրենսդրական նախաձեռնությունը ստացավ խորհրդարանական հանձնաժողովի դրական եզրակացությունը: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ