News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 11-ի նիստում որոշեց թույլատրել Պետական գույքի կառավարման կոմիտեին ՀՀ ոստիկանությանն ամրացված` պետական սեփականություն հանդիսացող Երեւան, Կենտրոն Մոսկովյան փողոց 1 հասցեում գտնվող 1934.8 քառ մետր մակերեսով վարչական շենքը եւ դրա օգտագործման եւ սպասարկման համար հատկացված 0.067667 հեկտար մակերեսով հողամասն օտարել մրցույթով:

Հարցը ներկայացրեց Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը՝ նշելով, որ այդ նպատակով ստեղծված հանձնաժողովը որոշել է օտարման ներկայացնել այդ գույքը:

«Արժեքը 100 տոկոսի չափով պետք է լինի որպես մեկնարկային գին՝ 1 294 090 800 դրամ»,-ասաց նա:

Նիկոլ Փաշինյանը նկատեց. «Սա ծրագրով է օտարվում, այսինքն ոչ թե միայն պետք է ձեռք բերելու ցանկություն լինի, այլ նաեւ բովանդակությունը գործարքի անբաժանելի մաս  է համարվում: Կառավարությունը սպասում է առաջարկների, ծրագրերի»:

Այսինքն հստակ նշված է լինելու, թե ինչը կարելի անել շինարարության ընթացքում, ինչը ոչ, դրա մեջ մտնում է նաեւ շենքի հարկայնությունը, նպատակը եւ այլն: Շենքի արտաքին տեսքի միջամտություններ չեն կարող լինել:

Տպել
Ամենաշատ