News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Իրանի Մեջլիսի պատգամավոր Մոհամմադ Մեհդի Զահեդին առաջարկել է Թեհրանի փողոցներից մեկը վերանվանել ԱՄՆ-ում մահացած աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի պատվին, հայտնում է ISNA-ն:

«Ես առաջարկում եմ Թեհրանի փողոցներից մեկն անվանակոչել Ջորջ Ֆլոյդի անունով՝ ի նշան բողոքի ընդդեմ կապիտալիստական եւ ռասիստական արեւմտյան համակարգի»,- ասել է նա:

Իրանի նախագահ Հասան Ռոհանին հունիսի 4-ին հայտարարել էր, որ Ֆլոյդի պատմութունը դարձել է գլոբալ՝ շարժման մեջ դնելով ուժերի, որոնք հակազդում են մարդկանց կեղեքմանը: Երկրի հոգեւոր առաջնորդ եւ ղեկավար Ալի Խամենեիի խոսքով՝ ամերիկյան իշխանությունների կողմից սեփական բնակչության ճնշումը նման է մյուս պետությունների նկատմամբ ԱՄՆ մոտեցմանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ