News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կայքում հրապարակվել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանի 2019թ․հայտարարագիրը։ 

Ըստ այդմ Բաթոյանը շարժական և անշարժ գույք ձեռք չի բերել և օտարել:

Նա, հայտարարագրել է 8 մլն 533 հազար դրամ, 335 եվրո, 500 դոլար դրամական միջոց։

Որպես աշխատանքի վարձատրության դիմաց ստացած գումար՝ Զարուհի Բաթոյանը նշել է 41 հազար դրամ, քաղաքացիական պայմանագրերից ստացել է 320 հազար դրամ եկամուտ, որպես նվիրատվություն կամ օգնություն ստացել է 783 հազար և 470 հազար դրամ։

Որպես աշխատանքի վարձատրություն՝ նա հայտարարագրել է 17 մլն 967 հազար 770 դրամ։ Նրա եկամուտը կազմել է ընդամենը 20 մլն 122 հազար 833 դրամ։ 

Նախարար նշանակվելու պահին Զարուհի Բաթոյանը հայտարարագրել է 335 եվրո և 500 հազար դրամ, եւ մեկ բնակարան։

Տպել
Ամենաշատ