News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

2019թ․ տարբեր միջազգային կազմակերպությունների անդամավճարների համար Հայաստանը պետական բյուջեից ծախսել է 2 մլրդ 539 մլն 988 հազ․ դրամ, որից փաստացի ծախսերը կազմել են 2 մլրդ 432 մլն 801 հազ․ դրամ։ Այս մասին այսօր խորհրդարանական մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2019թ․ պետական բյուջեի կատարողականը քննարկելու ժամանակ հայտարարեց արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը։

Ընդ որում, նրա խոսքերով, 107 մլն մնացորդը այն գումարն է, որը ստացվել է, միջազգային համաձայնագրերի, մասնավորապես ԵԱՏՄ շրջանակներում, Հայաստանի անդամավճարների համապատասխանեցումից։

«Այն բանի շնորհիվ, որ Հայաստանը ժամանակին եւ ամբողջովին մուծել է անդամավճարները տարբեր կազմակերպությունների բյուջեներ, հանրապետությունը ներառվել է ՄԱԿ-ի «Պատվո ցուցակ»-ում։ 2019թ․ հունվարի դրությամբ ՄԱԿ մշտական բյուջեին Հայաստանը տրամադրել է 175 176 դոլար»,- հայտնեց նախարարը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ