News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Այդ հայտարարությունը խորհրդարանական դիվանագիտության, այդ թվում՝ արտաքին կապերի խորհրդարանական հանձնաժողովի լիակատար տապալում է։ Այն ընդունվել է հայկական կողմի թողտվությամբ կամ համաձայնությամբ եւ սպառնում է Հայաստանի ազգային անվտանգությանը։

Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հունիսի 11-ին հայտարարեց Հայաստանի առաջին օմբուդսմեն, իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը՝ մեկնաբանելով Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ նոր ճանապարհի շինարարության մասին Եվրախորհրդարանի անդամների հայտարարությունը։ «Կամ դա տապալում է, եթե հայկական կողմը ձգտել է, սակայն ինչ-որ բան չի ստացվել, կամ դա հենց ղարաբաղյան հակամարտության միջազգային կարգավորման Հայաստանի իշխանությունների որդեգրած մարտավարության եւ ռազմավարության տրամաբանական արդյունքն է։

Չեմ կարծում, որ դա ոչ կոմպետենտության արդյունք է։ Հաստատել եմ եւ հաստաում եմ, որ ներկա իշխանությունները ունեն ռազմավարություն, պարզապես այն բացարձակ հակասում է Հայաստանի եւ Ղարաբաղի ազգային անվտանգությանն ու շահերին»,- պարզաբանեց նա։ Ալավերդյանը նկատեց, որ Հայաստանի իշխանությունները, ըստ էության, որդեգրել են խաղաղության հաստատման եւ արտաքին հակառակորդի հետ համաձայնության մարտավարություն, ընդ որում՝ հակառակորդը չի թաքցնում իր հավակնությունները Հայաստանի եւ Ղարաբաղի հանդեպ, եւ միաժամանակ երկրի ներսում քաղաքական ահաբեկչության գործընթաց է։ «Այդ հայտարարությունը Եվրախորհրդարանի պատասխանն է այն քաղաքականությանը, որը իրականացնում են Հայաստանի իշխանությունները, եւ այն պետք է բացի հայ հասարակության աչքերը։

Այսպիսի արդյունքները վկայում են երկրի ղեկավարության պարտվողական կուրսի մասին»,- հավելեց իրավապաշտպանը։ Նրա խոսքերով՝ նման հայտարարությունները Եվրախորհրդարանի մակարդակով առաջ մղելու Ադրբեջանի փորձերը նախկինում էլ են եղել, սակայն Բաքուն միշտ կտրուկ պատասխան է ստացել։

Նշենք, որ Եվրախորհրդարանի անդամները Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ նոր ճանապարհի շինարարության առնչությամբ հանդես են եկել կտրուկ հայտարարությամբ, որում ասվում է, որ շինարարության մասին որոշումը կայացվել է միջազգային իրավունքի նորմերի խախտմամբ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ