News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նախազգուշացրել է, որ համավարակի տարածումն Աֆրիկայում, որը մինչ օրս մնացել էր կորոնավիրուսից ամենաքիչ տուժածը, թափ է հավաքում, փոխանցում է BBC-ն:

Աֆրիկայում ԱՀԿ ղեկավար Մատշիդիսո Մոետի խոսքով՝ բռնկումը տեղի է ունեցել 10 երկրում, որոնց բաժին է ընկնում մայրցամաքում հիվանդության մոտ 200 հազար հաստատված դեպքերի երկու երրորդը: Ամենաշատը տուժել է Հարավային Աֆրիկան:

Մոետին հավելել է, որ մայրցամաքում Covid-19-ի դեպքերի մեծ մասը կենտրոնացած է մայրաքաղաքներում եւ դրա շրջակայքում, բայց վարակն այժմ տարածվում է նաեւ քաղաքային խոշոր շրջաններից դուրս:

Մայրցամաքի հիմնական խնդիրներից մեկը շարունակում է մնալ սարքավորումների մատակարարումը, մասնավորապես՝ կորոնավիրուսի ախտորոշման թեստերի հավաքածուների:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ