News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ողջունել է Միջազգային քրեական դատարանի պաշտոնատար անձանց դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրամանը, փոխանցում է AFP-ն:

«Այս դատարանը քաղաքականացված է եւ սեւեռված Իսրայելի ու Միացյալ Նահանգների հետապնդման գաղափարի վրա, ինչպես նաեւ մյուս ժողովրդավարական երկրների, որոնք հարգում են մարդու իրավունքները, ընդ որում՝ աչք չեն փակում աշխարհում իրավունքների խախտումների վատ դրսեւորումների վրա, ներառյալ Իրանի ահաբեկչական ռեժիմը»,- հայտարարել է Նեթանյահուն:

Նա ՄՔԴ-ին մեղադրել է Իսրայելի դեմ շինծու մեղադրանքների մեջ, որոնք պնդում են, թե «իրենց պատմական հայրենիքում ապրող հրեաները» ռազմական հանցագործներ են: «Սա ծիծաղելի է: Ամոթ իրենց»,- ասել է նա:

2019 թվականի դեկտեմբերին Հաագայի դատարանի գլխավոր դատախազի որոշումը պաղեստինյան տարածքներում ենթադրյալ ռազմական հանցագործությունների ամբողջական քննություն սկսելու մասին հարուցել էր Իսրայելի զայրալից արձագանքը եւ ԱՄՆ դատապարտումը:

Նեթանյահուն ասել էր, որ որոշումը հրեական պետության դեմ «քաղաքական գործիք» է:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ հրաման էր ստորագրել մի շարք անձանց դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին, որոնք մասնակցում են ՄՔԴ-ի կողմից անցկացվող քննությանն այն հարցով, թե Աֆղանստանում արդյոք տեղի ունեցե՞լ են ամերիկացի զինվորականների իրագործած ռազմական հանցագործություններ:

Սպիտակ տանից պարզաբանել են, որ Թրամփի հրամանը նախատեսում է տնտեսական պատժամիջոցներ ՄՔԴ այն աշխատակիցների դեմ, որոնք «ուղղակի մասնակցություն են ունեցել առանց ԱՄՆ համաձայնության ամերիկացի զինծառայողների դեմ քննությունների անցկացմանը եւ դատավարություններին»: Նախատեսված է նաեւ մուտքի սահմանափակումների ընդլայնում դատարանի աշխատակիցների եւ նրանց ազգականների համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ