News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Twitter-ը ջնջել է տասնյակ հազարավոր հաշիվներ՝ կապված Չինաստանի, Ռուսաստանի եւ Թուրքիայի հետ: Այդ հաշիվներն օգտագործվել են ապատեղեկատվության տարածման համար:

Սոցցանցի խոսքով՝ հաշիվների մեծ մասը՝ 23 750 հաշիվ, կապված է եղել Չինաստանի հետ: Թուրքական ցանցը կազմված է եղել 7340 հաշիվից, իսկ ռուսականը՝ 1152:

Բոլոր հաշիվները ջնջվել են եւ տեղակայվել տվյալների արխիվային բազայում հետազոտության համար:

Twitter-ը հայտարարել է, որ չինական հաշիվները «աշխարհաքաղաքական պատվածքներ են տարածել, որոնք նպաստել են Չինաստանի Կոմունիստական կուսակցության հայացքների առաջխաղացմանը:

Սոցցանցի հաղորդմամբ՝ թուրքական ցանցը հայտնաբերվել է 2020 թվականին եւ ուղղված եղել նախագահ Ռեջեփ Էրդողանի աջակցությանը:

Իսկ ռուսական հաշիվները ներգրավված են եղել «քրոս փոսթինգում, քարոզել են «Եդինայա Ռոսիայի» քաղաքական հայացքները»:  

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ