News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հոկտեմբեր 03
USD
402.21
EUR
423.85
RUB
4.07
Տեսնել լրահոսը

Թուրքիայի Botaş պետական ​​օպերատոր հայտարարել է Նախիջեւանը մատակարարելու համար գազատար կառուցելու մրցույթի մասին: Մատակարարման նոր ուղին կսահմանափակի իրանական գազի վաճառքն Ադրբեջանին՝ հաշվի առնելով Անկարայի՝ ԱՄՆ-ի հետ հարաբերությունների կարգավորման փորձերը, գրում է Eurasianet-ը:

Գտնվելով Իրանի եւ Հայաստանի միջեւ եւ կիսելով Թուրքիայի հետ աննշան սահմանը՝ Նախիջեւանը վաղուց ապավինում էր Իրանին՝ որպես ջեռուցման եւ էլեկտրաէներգիայի արտադրության համար բնական գազի մատակարար: Այս քայլը հաջորդել էր Թուրքիայի եւ Ադրբեջանի նախագահների հայտարարությանն այն մասին, որ իրենք նախատեսում են արագացնել գազատարի կառուցումը, որը դադարեցվել էր 2010 թվականին, երբ առաջին անգամ ստորագրվեց դրա կառուցման մասին համաձայնագիրը:

Botaş-ի տենդերը Թուրքիայի արեւելյան Իդդիր քաղաքից մինչեւ Նախիջևանի սահմանը ձգվող մոտ 80 կմ հեռավորության վրա գտնվող գազատարի նախագծում է նախատեսում, որը կարող է մոտ 2 միլիարդ խորանարդ մետր գազ տեղափոխել: Նախագծային աշխատանքները պետք է ավարտվեն մինչեւ 2021 թվականը, ինչը նշանակում է, որ գազատարը կարող է կառուցվել եւ շահագործման հանձնվել մինչեւ 2022 թվականը:

Նախիջեւանը իրանական գազ է ներմուծում՝ 2004 թվականին Բաքվի եւ Թեհրանի միջեւ կնքված փոխանակման համաձայնագրի համաձայն, ըստ որի՝ Ադրբեջանը գազ է մատակարարում իրանական սահմանային Աստարա քաղաքին:

Դրա դիմաց Իրանն այս ծավալի 85 տոկոսը մատակարարում է Նախիջեւանին, իսկ 15 ​​տոկոսի տարբերությունը որպես տարանցիկ վճար է հանդես գալիս՝ պայմաններ, որոնք Բաքուն փորձում է արդեն մի քանի տարի վերանայել:

Թուրքիայից Նախիջեւան մրցակցող գազամատակարարման գծի հեռանկարը կարող է Թեհրանին ավելի կենսունակ դարձնել, սակայն այս պլանը խոստանում է շատ ավելի լայն ազդեցություն ունենալ:

Թուրքիան նաեւ իրանական գազ է ներմուծում, բայց այդ հոսքը դադարեցվել էր մարտի 31-ից, երբ ահաբերկչական հարձակման արդյունքում թուրքերը ստիպված էին փակել խողովակաշարը: Անկարան չի շտապում այն վերանորոգել այն՝ պնդելով, որ հարձակումը «ֆորս մաժոր» է, այսինքն ՝ այն պարտավոր չէ Թեհրանին որեւէ կորուստ փոխհատուցել: Դրանից մեկ ամիս առաջ Թուրքիայի էներգետիկայի փոխնախարար Ալպասլան Բայրաքթարը Ստամբուլում կայացած համաժողովին հայտարարել էր, որ Անկարան պլանավորում է մատչելի ցածր գներով հեղուկացված բնական գազ օգտագործել՝ խողովակատարային գազի իր մատակարարողներին գներն իջեցնել ստիպելու համար: «Սա ազդանշան է գազատարների մեր առկա մատակարարողների համար այն մասին, որ իրենք պետք է ճկուն լինեն»,- ասաց նա:

ՀԲԳ-ի համաշխարհային գներն արդեն պատմական ցածր մակարդակի վրա էին COVID-19-ից առաջ, ինչը նշանակում է, որ Թուրքիան կարողացել է իրանական գազը փոխարինել ՀԳԲ-ով՝ Թեհրանից գանձվող գնի մի մասի դիմաց:

Եվ չնայած Նախիջեւան իրանական արտահանման խաթարման սպառնալիքը կարող է միայն բարելավել Անկարայի դիրքերը Թեհրանի հետ բանակցություններում, ազդեցության ներուժն այստեղ չի ավարտվում:

Վերջին մի քանի ամսվա ընթացքում Թուրքիան փորձում է բարելավել իր անկանոն հարաբերությունները Վաշինգտոնի հետ, որն էլ իր հերթին արդեն վաղուց պահանջում է Թուրքիայից եւ Ադրբեջանից սահմանափակելու իրենց տնտեսական կապերն Իրանի հետ:

Թուրքիայի կողմից Իրանից գազի ներմուծման դադարեցման կամ սահմանափակման հեռանկարը, իհարկե, դուր կգա Թրամփի վարչակազմի «բազեներին», մանավանդ որ անցյալ տարի Միացյալ Նահանգները Թուրքիա գազի հիմնական մատակարարներից մեկը դարձան: Փետրվար ամսվա դրությամբ ԱՄՆ-ին բաժին էր ընկնում թուրքական գազի ներմուծման 18 տոկոսը, իսկ Իրանին բաժին է ընկնում ընդամենը 15 տոկոսը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Շոլց․ Ղազախստանը Գերմանիայի կարևոր գործընկերն է հում նավթի մատակարարման հարցում
Ստորագրվել են կարևոր առևտրային պայմանագրեր Siemens, Siemens Energy, Deutsche Bahn, Linde Group և այլ ընկերությունների հետ
Մենք մտադիր ենք մեր տեխնոլոգիաները խթանել հայկական շուկա. China XD-ի գործադիր տնօրեն
Հայաստանը կարևոր գործընկեր է ոչ միայն բուն ընկերության, այլև Չինաստանի համար...
Հայաստանը ընտրվել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության Կառավարիչների խորհրդի անդամ
Արևելաեվրոպական խմբից իրենց թեկնածություններն էին առաջադրել Հայաստանի...
Ադրբեջանից Եվրոպա գազի մատակարարումները կրկնապատկելու պլանները դադարեցվել են. Eurasianet
Անցած տարի Ադրբեջանի հետ համաձայնեցված պլանները դադարեցվել են...
Գերմանիան ժամանակից շուտ լցրեց գազի պահեստարանները մինչև 95 տոկոս
Ձմռանը գազապահեստարանների լիցքավորման մակարդակը սովորաբար նվազում է, իսկ ջեռուցման սեզոնի վերջում...
Թուրքական BOTAS գազային օպերատորը կսկսի գազ մատակարարել Ռումինիա
BOTAS-ը համաձայնագիր է ստորագրել Ռումինիային գազ մատակարարելու մասին...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ