News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 09
Տեսնել լրահոսը

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի բիզնես մոդելի հիմքում տարեկան 9 տոկոս շահութաբերության ներքին նորմն է, ինչը շատ դժվար է ապահովել շարունակական գնաճի եւ այն շատ մեծ ներդրումային պարտավորությունների պայմաններում, որոնք ընկերությունը ստանձնել է: Ուստի հայ-ռուսական գազային բանակցություններում հիմնական խնդիրը պետք է կայանա հենց ընկերության բիզնես մոդելի վերանայման մեջ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց էներգետիկայի ոլորտի փորձագետ Վահե Դավթյանը:

Նա հիշեցրեց, որ այսօրվա գինը բաղկացած է երեք բաղադրիչներից՝ սահմանային սակագնից՝ 165 դոլար, մաքսային վճարներից՝ 42 դոլար, եւ ընկերության ծախսերից՝ մոտ 50 դոլար: «Առաջին երկու բաղադրիչներն առնվազն մեկ տարի հնարավոր չէ վերանայվել՝ հաշվի առնելով գործող պայմանագիրը: Ինչ վերաբերում է երրորդ բաղադրիչին, ապա 50-ից 30 դոլարն աշխատավարձի ֆոնդն է եւ գազի կորուստները, որոնք առկա են Հայաստանի գազատրանսպորտային համակարգում: Այստեղ խնդիրը կայանում է ընկերության կորպորատիվ կառավարման մեջ է: Մոտ 7 տոկոսի մակարդակում կորուստները կրիտիկական են՝ հաշվի առնելով, որ ընդունելի ցուցանիշն ընդամենը 1-2 տոկոս է կազմում»,- հավելեց Դավթյանը: Խոսելով աշխատողների կրճատման մասին՝ նա ասաց, որ պետք է հասկանալ, որ անձնակազմը ձեւավորվում է համակարգի անվտանգ եւ կայուն գործունեության հստակ անհրաժեշտությամբ: «Բացի այդ, խնդիրը պետք է դիտարկել սոցիալական տեսանկյունից, քանի որ այն կապված է աշխատատեղերի հետ: Ծախսերը նվազեցնելու բազմաթիվ այլ եղանակներ կան՝ նման ոչ պոպուլյար մեթոդին չդիմելու համար»,- եզրափակեց փորձագետը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ