Հունիսի 14-ին, ժամը 04։36-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Ապարան քաղաքի Աբովյան փողոցի 1-ին փակուղու տներից մեկի տանիքում: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունից:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արագածոտնի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 05:06-ին, մարվել՝ 05:25-ին: Այրվել է տան (սեփականատեր՝ Աշոտ Ա․) տանիքի (100 քմ) փայտյա կառուցատարրերից մոտ 50 քմ հատված։
Փրկարարները կանխել են տանիքի մյուս հատվածի և հարակից տարածքում կառուցած ավտոտնակի բռնկումը: