News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը


ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այցելել է Հայաստանի կենտրոնական բանկ, որտեղ աշխատակազմին ներկայացնում է ԿԲ նոր նախագահին՝ Մարտին Գալստյանին:

«Մենք այսօր հրաժեշտ ենք տալիս ԿԲ նխագահ Արթուր Ջավադյանին եւ այսօրվանից իր լիազորություններն է սկսում ԿԲ նոր նախագահ Մարտին Գալստյանը:

Պարոն Ջավադյան, ես եւս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում ձեզ այս ը ընթացքում ձեր կատարած աշխատանքի եւ ներդրման համար : Պարոն Գալստյան ուզում եմ ձեզ շնորհավորել եւ հաջողություն մաղթել ԿԲ նախագահի պաշտոնում ձեր գործունեության մեջ»,-ասաց Փաշինյանը: 

Նա ընդգծեց, որ Մարտին Գալստյանը բանկային համակարգում նոր մարդ չէ, բավական երկար ժամանակէ  աշխատում է բանկային համակարգում. «Ընդհանրապես, կարող եմ իմ տպավորությունները կիսել վերջին երկու տարում ավելի սերտ եմ առնչվել ԿԲ-ի հետ, եւ կարող եմ արձանագրել, որ ԿԲ-ում բավականին լավ թիմ եւ կորիզ է ձեւավորվել, որը ընդհանուր առմամբ, կանխորոշում եւ եւ աշխատում է մեր ԿԲ-ի կայունության վրա: Ակնհայտ է, որ անկախ բոլոր քննադատություններից, որ բանկային համակարգը մեր երրորդ հանրապետության կարեւոր ձեռքբերումներից է, եւ բանկային համակարգը ՀՀ-ում կայացած է ու կայուն է:

Այն, թե ինչպես ֆինանսական համակարգը, բանկային համակարգը դրսեւորեց իրեն մի շարք ֆինանսական կամ քաղաքական վայրիվերումների շրջանում, այդ թվում հեղափոխության շրջանում, այդ թվում կորոնավիրուսի ճգնաժամային վիճակում, դրա ամենավառ վկայությունն է:
Այս փոփոխությունը, որ հիմա տեղի է ունենում, կարեւոր է նրանով, որ ապահովում է որոշակի ժառանգականություն: Մյուս կողմից սա խորհրդանշում է առանց կայունության խաթարման փոփոխությունների, բարեփոխումների զարգացման կուրսը եւ անհրաժեշտությունը»,-ասաց վարչապետը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Converse Markets. Արտարժույթի փոխանակման առցանց հարթակ՝ Կոնվերս Բանկի իրավաբանական անձ հաճախորդների համար
Ներկայացնել փոխարկման պատվեր հաճախորդի կողմից առաջարկվող փոխարժեքո...
«Ամիօ ժամանակաշրջան».  կրթությունը հնարավորություն է, որը փոխում է կյանքը
Կրթությունը հնարավորություն է, որը փոխում է կյանքը և Ամիօ ժամանակաշրջան ծրագրի նպատակը կրթությունն ավելի հասանելի դարձնելն է...
Յունիբանկը բիզնեսին առաջարկում է «Պարզեցված» վարկ` առանց վերլուծության
Բիզնեսի արդյունավետ զարգացման և մրցունակության բարձրացման համար չափազանց կարևոր է ֆինանսական ռեսուրսների արագ հասանելիությունը...
Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է
ՎԶԵԲ-ը Կոնվերս Բանկի երկարամյա գործընկերն է, որի հետ համագործակցության հարուստ ու արդյունավետ փորձառություն ունենք...
Ֆասթ Բանկի աջակցությամբ կայացել է հեղինակային երգի և մնջախաղի բարեգործական համերգը
Համերգի թատերական կարևոր բաղադրիչ մասերից մեկը մնջախաղն էր...
«Քո կողքին». IDBank-ի աջակցության նոր ծրագիրը՝ ուղղված բռնի տեղահանված արցախցիներին
Ծրագրում ներառվել են այն ընտանիքները, որոնք ունեն երեք և ավել երեխա, սոցիալապես խիստ անապահով են, ընտանիքներից շատերն էլ զոհեր ունեն...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ