News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

ՀՀ ֆինանսների նախարարությունն իրավունք կստանա հանրային հատվածի համար ենթաօրենսդրական ակտ մշակել: Այս մասին այսօր ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտարարեց ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը:

Նա նշեց, որ Սահմանադրության նոր խմբագրմամբ՝ գործադիր իշխանության ղեկավարին իրավունք է տրվում կարգավորել ենթաօրենսդրական ակտերի ճանապարհով այս կամ այն ոլորտը: «Սակայն այդ իրավունքը պետք է ամրապնդվի օրենսդրական մակարդակով: Բացի այդ, մենք առաջարկում ենք նմանատիպ իրավունք տրամադրել ֆիննախին»,-ասաց Պողոսյանը:

Բացի այդ, օրինագծով կարգավորվում է հանրային հատվածի կազմակերպությունների ցանկը:    

Տվյալ օրինագծի կիրառումը նախատեսված է սկսել հանրային հատվածի տվյալների բազայի ներդրմամբ:

Քննարկումներից հետո հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց տվյալ օրենսդրական նախաձեռնությանը:     

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 3-ին, կազմել է…
Հունվար-մարտի պետբյուջեի կատարողականը. Եկամուտներն ավելացել են 8,6 տոկոսով, իսկ ծախսերը՝ 24,4 տոկոսով
2024 թվականի հունվար-մարտ ամիսներին ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 525.0 մլրդ դրամ՝ ապահովելով առաջին եռամսյակի ճշտված ծրագրով…
Պապոյանն ու ՄԹ դեսպանը քննարկել են երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալների ավելացման հարցեր
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մայիսի 3-ին ընդունել է ՀՀ-ում Միացյալ…
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյան...
545 հարկ վճարող չի ապահովել անկանխիկ վճարման ընդունման հնարավորություն․ խախտումը կազմել է 169․3 մլն դրամ. ՊԵԿ
Հայաստանի Հանրապետության տարբեր բնակավայրերում POS տերմինալների...
FLYONE ARMENIA-ն մեկնարկել է Երևան -Նիցցա-Երևան- երթուղով չվերթերը
ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների...
Ամենաշատ