News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Պերուում գյուղացիները չորս օր գերի են պահել տեղի ինտերնետ-օպերատորի վերանորոգման բրիգադին՝ վախենալով, որ նրանք 5G աշտարակներ կտեղադրեն, հայտնում է Popmech-ը՝ հղում անելով AFP-ին։

Ութ մարդուց բաղկացած բրիգադը ժամանել է պերուական Ակոբամբա շրջանի Լիբերտադորես Չոպկա գյուղ՝ որպեսզի սպասարկի 4G սարքերը։ Սակայն գյուղի եւ մոտակա շրջանների բնակիչները որոշել են, որ տեխնիկները եկել են 5G աշտարակներ տեղադրելու, որոնք իբր COVID-19 են տարածում։

Արդյունքում հավաքվել է ավելի քան 1000 մարդ, որոնք բռնել են մոնտաժողներին եւ հայտարարել են, որ նրանք ոչ մի տեղ չեն գնա, քանի դեռ չեն ապամոնտաժել սարքավորումները եւ չեն այրել տեղի կայաններից մեկը։

Մասնագետներին ազատել հաջողվել է միայն մի քանի օրից՝ գյուղի բնակիչների հետ հատուկ ստեղծված հանձնաժողովի բանակցություններից հետո, որի կազմում ընդգրկվել են իշխանության եւ օպերատորի ներկայացուցիչներ։ Նրանց հաջողվել է համոզել, որ Պերուում 5G աշտարակներ չկան, եւ այդ տեխնոլոգիան որեւէ կերպ կապված չէ կորոնովիրուսի հետ։

Հետաքրքիր է, որ աշտարակների տեղադրման եւ հիվանդության հետ դրանց կապի մասին լուրերը գյուղի բնակիչները կարդացել են սոցցանցերում՝ օգտվելով այն սարքերից, որոնք հետագայում այրել են։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ