News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը


Ես ԱԺ դահլիճում դիմելով վարչապետին կոչ եմ արել, որ հավաքների ազատության մասով պարետատան որոշումը վերանայել եւ հնարավորություն տալ մարդկանց դիմակներով, սոցիալական հեռավորությունը պահպանելով հայտնել իրենց բողոքը կամ անցկացնել իրենց հավաքը: Այս մասին, այսօր՝ հունիսի 17-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Լուսավոր հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով ԲՀԿ նախաձեռնությանը, որն առաջարկում է դիմել ՍԴ եւ վիճարկել արտակարգ դրության պայմաններում հավաքների կազմակերպման արգելքի իրավաչափությունը:

«Դա ֆունդամենտալ իրավունք է եւ անհրաժեշտ է, որ դա իրացվի: Եթե դու բողոքը ճնշում ես եւ պահում ես մարդկանց մեջ, դա դառնում է եռացող կաթսա: Մեկի տան գազն են անջատել, ուզում է բողոքի, թող բողոքի: Կառավարության առջեւ ամեն օր բողոքի ակցիաներ կան: Մենք մինչեւ հիմա վարչապետի որեւէ պատասխան չունենք: Ես կարծում եմ, որ բոլոր միջոցները սպառելու դեպքում պետք է դիմել ՍԴ: Մեր դիրքորոշումը հետեւյալն է, որ ՍԴ դիմելուց առաջ ընդդիմադիր ուժերը կարող են նախաձեռնել արտակարգ դրության իրավական ռեժիմի որեւէ միջոցառում անվավեր ճանաչելու նախաձեռնություն: Նման նախաձեռնություն ԱԺ-ում չի եղել:

Հիմա կարող ենք ստորագրություններով նիստ հրավիրել եւ այդ հարցը դնել: Եթե ԲՀԿ-ն ցանկանա, մենք կարող ենք դա անել»,-ասաց Մարուքյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ընդդեմ միակողմանի զիջումների. երթը դեպի Երևան շարունակվում է (ուղիղ)
Երթը մեկնարկել է Կոտայքի մարզի Սոլակ գյուղից։ Մինչեւ մայրաքաղաք Երևան մնացել է մոտ 40 կիլոմետր...
Այս շարժումը ո´չ իմ ո´չ որևէ այլ անձի մասին է, կուռք չստեղծեք․ Բագրատ Սրբազան
Հիշեցնենք, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովներն ապրիլի 19-ին պայմանավորվել են սահմանազատումը սկսել...
«Ժողովուրդ». Ի՞նչ սցենարներ է քննարկում ՔՊ-ն՝ կասեցնելու Բագրատ սրբազանի գլխավորած շարժման թափը
Իրականում իշխանությունները գիտեն, որ հասարակության ներսում խոր դժգոհություն կա Նիկոլ Փաշինյանի...
«Իրավունք». Նիկոլը փորձում է «կոնտրոլից» դուրս չթողնել յուրայիններին
Մի մասն էլ, ով մեծ տեղեկատվությամբ չի փայլում, կարող է գալ այն եզրակացության, թե ամեն ինչ կորած է, գալիս է...
«Ժողովուրդ». Գերիներին այդպես էլ չվերադարձրին. Նիկոլ Փաշինյանի հերթական սուտը. Մաս 203
Առեւանգված եւ Բաքվում անազատության մեջ պահովող Արցախի ղեկավարների՝ Արկադի Ղուկասյանի, Բակո...
«Իրավունք». Գործադիրից արցախցիներից պահանջել են միտինգներին չխառնվել
Ըստ աղբյուրների` մոտավոր նման բովանդակության նախազգուշական հրահանգ է իջեցվել գործադիրի կողմից...
Ամենաշատ