Պանդեմիայի շրջանում ՀՀ իշխանությունները գործողությունները կարող են իրենց մեջ հանցավոր տարրեր պարունակել: Այս մասին այսօր «Պոլիտէկոնոմիա» ինստիտուտի կազմակերպած քննարկման ժամանակ հայտարարեց ընդդմիադիր հասարակական-քաղաքական գործիչ Արման Սաղաթելյանը:
Նրա խոսքով՝ կարեւորագույն ոլորտներից մեկը, որում պանդեմիայի սկզբից ձախողել են իշխանությունները, տեղեկատվական դաշտում աշխատանքն է:
Նա նկատեց, որ իշխանությունները տեղեկատվական ոլորտում կարեւոր սխալ են թույլ տվել աշխարհում կորոնավիրուսի հետ կապված առաջին ուղերձների հնչեցման ժամանակ, ինչը անլուրջ վերաբերմունք է ձեւավորել հասարակության շրջանում: «Հավանաբար, իշխանությունները լուրջ կադրային ներուժ չունեն եւ չեն ցանկանում լսել հանրային կարծիքը»,-ասաց նա: