News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը


Ոստիկանության բարձրագույն ներկայացուցիչը ներողություն խնդրեց երեկվա միջադեպի համար՝ առանց իմ գնահատական տալու: Այս մասին, այսօր՝ հունիսի 17-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով նրան, որ երեկ ԱԱԾ շենքի մոտ ոստիկանների հետ հրմշտոցի հետեւանքով նաեւ լրագրողներ են տուժել:

«Այդ տեսանյութը կա, որ ոստիկանության ներկայացուցիչը մոտեցավ ներողություն խնդրեց, որովհետեւ այդ թոհուբոհի մեջ ոստիկանության գործողություններում միգուցե եղել են բացթողումներ: Սա աննախադեպ է եւ ես դա շատ բարձր եմ գնահատում»,-ասաց Ալեն Սիմոնյանը:

Նա խոստովանեց, որ ոստիկանության գործողությունները իրավաչափ չէին. «Եթե իրավաչափ լիներ, ներողություն չէին խնդրի»:

Ինչ վերաբերում է նրան, որ ոստիկաններից մեկը հայտարարել է, թե սա իրենց ամբողջ  ներուժը չէր, ԱԺ փոխնախագահն ասաց. «Ոստիկանական զորքերում կան 20 հազարից ավելի աշխատակիցներ եւ նույնիսկ 1 կամ 10 ոստիկանի սխալի պարագայում վերածել դա քաղաքական դիսկուրսի, առնվազն ազնիվ չէ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Փաստ». Ովքեր ում դեմ են դուրս եկել
Այսօրվա իշխանությունների օրոք քաղաքական գործիք դարձած ու երկակի ստանդարտներ կիրառող...
«Փաստ». Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում
Փաշինյանի անվան խմբակցության պատգամավորները, խոսքները մեկ արած, մի այլ կարգի գովաբանում, անգամ...
«Հրապարակ». Ոստիկանը պետք է լավ վարձատրվի եւ լավ հագնվի
Հիմա էլ պարզվում է՝ ներքին գործերի նախարարությունը ոստիկանների նոր հանդերձանք է գնում։ 1500 ոստիկանի...
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ
Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանը մայիսի 9-ին՝ Հաղթանակի տոնի առթիվ, այցելելու է «Հաղթանակ» զբոսայգի...
«Ժողովուրդ». «Մի բարձի աշխատեք» պետական համակարգում
Լուսանկարում Բագրատ Վարդանյանն է` ՔՊ-ի փորձագետը, եւ նրա կինը` ԱԺ գործավար Ինեսսա Շահնազարյանը...
«Հրապարակ». Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից
Օրինակ, ապրիլի 30-ից մայիսի 4-ն ԱԺ պատվիրակություն է մեկնել Վաշինգտոն, նախապես պատվիրակության...
Ամենաշատ