News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանում Beeline-ը գործարկել է նոր «BeeFree» սակագնային փաթեթների շարք: Այն նախատեսված է ակտիվ եւ ժամանակակից մարդկանց համար, ովքեր գնահատում են իրենց ազատությունը եւ ձգտում են միշտ կապի մեջ լինել իրենց մտերիմների հետ:

Փաթեթները մշակվել են այնպես, որպեսզի բաժանորդները, ինտերնետի զգալի ծավալներ ստանալուց բացի, անվճար օգտվեն սոցիալական ցանցերից եւ որոշ այլ հավելվածներից. այսպես նրանք կարող են վայելել շփումը առանց Wi-Fi փնտրելու:

Մասնավորապես, հասանելի են «BeeFree 1900», «BeeFree 2900», «BeeFree 4900» եւ մարզային «BeeFree Regional» սակագնային փաթեթները: Մինիմալ փաթեթը ներառում է Viber, WhatsApp, Messenger, Zangi, Telegram, BeeTV, Zoom հավելվածներից անսահմանափակ օգտվելու հնարավորություն, իսկ առավելագույն փաթեթը արդեն նաեւ YouTube (մինչեւ սեպտեմբերի 30-ը), TikTok, Instagram, Facebook, Snapchat, VK, Odnoklassniki, Yandex Music, Deezer, Apple Music, Netflix, Google Maps, Yandex Maps հավելվածները:

«Այսօրվա պահանջն է մշտապես կապի մեջ լինելը: Մենք ցանկանում ենք, որ մեր հաճախորդները կաշկանդված չլինեն իրենց հետաքրքրությունների եւ շփման մեջ, ու ստիպված չլինեն հաշվեկշիռ ստուգել իրենց ընկերների հետ որեւէ բանով կիսվելուց առաջ: Վստահ եմ, որ երաժշտական եւ սթրիմինգային հավելվածների տարիֆիկացման վերացումը հաճելի լրացում կլինի փաթեթներին», - նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Նշենք, որ բոլոր փաթեթներում ներառված են դեպի հայաստանյան եւ արտասահմանյան ցանցեր զանգեր կատարելու եւ կարճ հաղորդագրություններ ուղարկելու հնարավորություն:  Անցումը փաթեթներին անվճար է եւ հեշտությամբ իրականացվում է MyBeelineArmenia հավելվածով, որտեղ նաեւ կարելի է տեսնել փաթեթի մնացորդը եւ հաշվի վերծանումը:

Լրացուցիչ տեղեկատվություն կարելի է ստանալ www.beeline.am կայքում, հաղորդագրություն ուղարկելով Facebook սոցիալական ցանցում Beeline Armenia պաշտոնական էջին,  զանգահարելով 0611 անվճար համարին կամ Beeline-ի մոտակա վաճառքի եւ սպասարկման գրասենյակում։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բնության հանդեպ հոգատարությունը սկսել ենք մեզնից․ Team Telecom Armenia
Էներգաարդյունավետ լուծումների ներդրում...
Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը
Վերապատրաստման ծրագրի ավարտին թիմերին կներկայացվի իրական բիզնես խնդիր, որը պետք է լուծել...
ԲՏԱ նախարարն այցելել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց», ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրենին
Հաջողություն եմ մաղթել նորանշանակ տնօրենին և վստահությունս հայտնել, որ...
Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը
Ընկերությունն ամբողջ տարվա ընթացքում լրջագույն արդիականացման աշխատանքներ է իրականացնելու...
Ucom-ը հանդես է եկել նոր փաթեթի առաջարկով
Այս ակցիայից օգտվելու համար անհրաժեշտ է բաժանորդագրվել մինչև 2024 թ․ մայիսի 31-ը ներառյալ...
Team-ի նոր սերնդի ցանցը Աշտարակում է (ֆոտո)
Տիեզերական արագության ինտերնետ ապահովող այս ցանցն այժմ հասանելի է Աշտարակ քաղաքի ավելի քան 8000 տնային տնտեսության...
Ամենաշատ