News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը


Իմքայլական պատգամավոր Մխիթար Հայրապետյանը կես ժամ ժամանակ տվեց լրատվամիջոցներից մեկին՝ փոխելու, իր որակմամբ, ոչ հավաստի վերնագիրը կամ հեռացնելու նյութը։

«Ինձ ուղարկեցին մի լրատվականի նյութ, որը վերնագրված էր հետևյալ կերպ «ԱԺ-ում այս պահին քննարկվում է ռուսական հեռուսաալիքների դեմ օրենքի նախագիծը»։ Ես անունը դեռևս չեմ տա, կես ժամ ժամանակ եմ տալիս այս լրատվամիջոցի շեֆերին, դրանց հետևում կանգնած անձանց այս հակապետական, խայտառակ, դավաճանական վարքագիծը փոխելու համար, կամ շատ արագ այդ վերնագիրը փոփոխում եք, կամ նյութը հեռացնում եք։ Կես ժամ ժամանակ: Որովհետև մեր ռուս գործընկերների հետ, երեկ էլ բազմիցս խոսվեց, փոխխոսնակն անդրադարձավ, ՀՌԱՀ նախագահն անդրադարձավ, մենք փայլուն կերպով երկխոսել ենք դեսպանի հետ: Կարող եմ ասել, ռուսական կողմի, ռուս գործընկերների հետ, ռուսական կողմի հայտն արդեն ներկայացված է : Այս գործելաոճին վերջ տվեք ուղղակի, դադարեցրեք, այսօր մենք խոսում ենք բացառապես մեդիադաշտում որոշ կանոնակարգումների մասին, որոնք միտված են մեր պետության և ազգային անվտանգության, լեզվական անվտանգության բարձրացմանը», - ԱԺ–ում հայտարարեց Հայրապետյանը։

Իր հերթին ԱԺ ամբիոնից նման հրապարակումներին արձագանքեց նաև Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը:

«Քանի մենք էստեղ նստած կառուցողական քննարկում ենք անում, ինչ-որ լրատվամիջոցներ սկսեցին հրապարակել, թե մենք այս կամ այն երկրի կամ հեռարձակողների դեմ ինչ-որ օրինագիծ ենք ընդունում։ Ժողովուրդ ջան, տեղեկատվական ցածրորակ ստերը հասնում են արդեն միջպետական մեր հարաբերությունները խաթարելու ուղիղ գործողությունների։ Կոչ եմ անում, որպեսզի դադարեցվեն այդպիսի նյութերը, արարքները և նաև մեր անվտանգության մարմիններին ցանկանում եմ կոչ անել, որպեսզի հետևեն և համապատասխան միջոցառումներ կիրառեն այսպիսի դեպքերում, եթե դրանք կոնկրետ գծի են հետևում», - ասաց նա։

Իմքայլական մեկ այլ պատգամավոր Վահագն Թևոսյանն իր հերթին նշեց. «Նախ կապված այդ հակառուսական օրենքի մասով ասեմ, որ ես նույնիսկ արդեն երկմտում եմ, դա դավաճանակա՞ն քայլ է, թե ուղղակի պարզ անգրագիտություն, որովհետև ես չգիտեմ, թե ոնց է հնարավոր էս ամբողջ խոսակցությունից ըտենց բան հանել: Ես նաև կխոսամ այդ լրագրողի հետ, եթե չի հասկացել, կփորձեմ բացատրել: Բայց ամեն դեպքում լավ կլինի, որ անվտանգության ծառայությունները իրոք զբաղվեն, որովհետև դա ազգային անվտանգության խնդիր է դառնում»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեծ Բրիտանիան դեմ է ադրբեջանական անկախ լրատվամիջոցների սահմանափակումներին. դեսպան
Ազատ մամուլն էական նշանակություն ունի ժողովրդավարական, կայուն և բարգավաճ հասարակության համար...
«Մեղադրյալներ լինելն ինքնանպատակ չէ». Վարդապետյանը՝ լրագրողների դեմ բռնությունների գործերի մասին
Մենք 2023 թվականի ընթացքում ունենք խոշտանգումների 5 ավարտված վարույթ, այդ…
«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության 2024 թ. զեկույցում Հայաստանը 6 կետով բարելավել է իր դիրքերը. Ռուբինյան
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը խորհրդարանում շնորհավորեց…
Մամուլի ազատության ապահովման ոլորտում շարունակում են արդիական մնալ որոշ մարտահրավերներ. ՀՀ ՄԻՊ ուղերձը
Մարդու իրավունքների պաշտպանի 2023 թվականի գործունեության տարեկան…
Պետքարտուղարությունը խստորեն դատապարտել է Ադրբեջանին ակտիվիստի ձերբակալության համար
Մենք շարունակում ենք կոչ անել Ադրբեջանի կառավարությանը հարգել բոլորի մարդու իրավունքները և հիմնարար ազատությունները, ներառյալ նրանց, ովքեր օգտվում են խոսքի ազատությունից...
ՀՌՀ վերահսկողության ներքո գործող լրատվամիջոցները գործել են ազատ, առանց իշխանությունների միջամտության. Տիգրան Հակոբյան
Սա ընդհանուր գնահատականն է, որն ամենևին չի նշանակում, որ այս ոլորտում...
Ամենաշատ