News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Ford ընկերությունը ներկայացրել է ավտոմեքենաների Active Drive Assist ինքնավար կառավարման սեփական համակարգը: Արդեն հաջորդ տարի այն կտեղադրվի Mustang Mach-E էլեկտրական քրոսովերում: Աշխատելիս նորույթը վարորդին թույլ կտա տեւական ժամանակ ձեռքերը ղեկից հեռացնել, փոխանցում է Motor-ը: 

Active Drive Assist համակարգը Co-Pilot 360 տեխնոլոգիական նախագծի տարրերից մեկն է, որը ամերիկյան ընկերությունը մշակում է Հյուսիսային Ամերիկայի ճանապարհներին վարորդների անվտանգության ապահովման համար: Նոր տեխնոլոգիան առաջինը կկարողանան փորձարկել Mustang Mach-E էլեկտրական քրոսովերների տերերը, որի դեբյուտը կկայանա հաջորդ տարի: Ավտոպիլոտ ստանալու համար հաճախորդները պետք է պատվիրեն էլեկտրական «Մուսթանգ»՝ Active 2.0 կարգավորումների փաթեթով, իսկ այնուհետեւ համակարգի աշխատանքի համար առանձին ձեռք բերեն ծրագրային ապահովում:

Ավտոպիլոտի նոր տեխնոլոգիայով հագեցած ավտոմեքենան կարող է ինքնավար տեղաշարժվել նախապես գծված երթուղով՝ օգտագործելով հատուկ արտաքին հաղորդիչնր եւ խցիկներ: Ford-ը ներկայումս իր համակարգի բազա է մտցրել 50 նահանգներում ավելի քան 160 հազար կմ ճանապարհ եւ կանադական ճանապարհների որոշ հատվածներ: Բայց առայժմ ավտոպիլոտն ընդգրկում է միայն խոշոր ավտոմայրուղիները:

Նոր տեխնոլոգիան նաեւ կնկատի, եթե վարորդը ճանապարհից շեղվի: Active Drive Assist-ի տարրերից մեկն է վարորդի կողմն ուղղված ինֆրակարմիր խցիկը: Երթեւեկության ժամանակ այն վերահսկում է նրա հայացքը եւ գլխի դիրքը: Ամերիկյան ընկերության ներկայացուցիչները պնդում են, որ համակարգը կաշխատի, եթե անգամ վարորդը արեւապաշտպան ակնոցով է կամ պաշտպանական դիմակով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Bentley-ն թողարկել է ոսկե կաբրիոլետ. գինը հայտնի է
VW W12 շարժիչների արտադրությունը կդադարեցվի...
Volvo-ն նախատեսում է իր հաջորդ սերնդի էլեկտրական մեքենաների արտադրության մեջ ներդնել մեգաֆոնային տեխնոլոգիա
Թեև արտադրողը որևէ տեխնիկական մանրամասներ չի ներկայացրել, դա կապված կլինի SPA3 պլատֆորմի...
Հազվագյուտ Lamborghini Jalpa-ն աճուրդի կհանվի
1981 թվականից մինչև 1988 թվականը մասնագետները հավաքել են ընդամենը 410 սպորտային մեքենա...
Չինական արտադրողները զբաղեցրել են ավտոմեքենաների համաշխարհային շուկայի մեկ երրորդը
Toyota-ն շուկայի մասնաբաժինով պահպանում է առաջին տեղը՝ 10,6 տոկոս, որին հաջորդում են Volkswagen-ը և Hyundai-ը՝ համապատասխանաբար 9,5 և 7,4 տոկոս բաժնետոմսերով...
Համացանցում հայտնվել են նոր Chevrolet Corvette ZR1 սպորտային մեքենայի լուսանկարները
Անցյալ ամիս բրենդը հաստատեց, որ կներկայացնի հաջորդ սերնդի Corvette ZR1-ն այս ամառ՝ հրապարակելով...
Գերմանական AC Schnitzer-ն արդիականացրել է BMW 5 Series նոր սեդանները
Ավտոմեքենայի արտաքին տեսքը կարող է համալրվել ֆիրմային անիվներով…
Ամենաշատ