«Բարգավաճ Հայաստանի» եւ նրա առաջնորդի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում: Այս մասին ԱԺ ավանդական ճեպազրույցների ժամանակ հայտարարեց նույն կուսակցության պատգամավոր Շաքե Իսայանը:
Նրա խոսքով՝ ԱԱԾ-ն հրապարակել է հերթական «ֆիլմը», որը խախտում է քաղաքացու անմեղության կանխավարկածը: «Երբ ես նայեցի այդ տեսանյութը, տպավորություն ստեղծվեց, թե ԱԱԾ-ն արտահայտում է իշխող դաշինքի կարծիքը, այն դեպքում, երբ ԱԱԾ-ն պետք է գործի օրենքի շրջանակում»,-ասաց պատգամավորը: