News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

EMarketer հետազոտական ընկերության վերլուծաբանները կանխատեսում են, որ 2008թ․ մեկնարկած իրենց դիտարկումների պատմության մեջ առաջին անգամ ԱՄՆ-ում գովազդից ամերիկյան Google ընկերության հասույթը տարվա արդյունքներով կնվազի, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով The Wall Street Journal-ին:

Ըստ eMarketer-ի՝ Google- ի հասույթը ԱՄՆ-ում գովազդից այս տարի կկազմի մոտ 39,58 մլրդ դոլար, իսկ 2019-ի վերջին այդ ցուցանիշը եղել է մոտ 41,80 մլրդ դոլար:

EMarketer-ի վերլուծաբաններն ընդգծում են, որ դիտարկումների սկզբից Google-ի հասույթը ԱՄՆ-ում գովազդից կայուն աճել է առնվազն 10%-ով: Բացառություն է եղել 2008-2009 ֆինանսական ճգնաժամի շրջանը: Այն ժամանակ աճը կազմել է մոտ 8%:

Ինչպես ենթադրում են eMarketer-ում, ընթացիկ տարվա արդյունքներով այս ցուցանիշի կրճատման հիմնական պատճառը նոր կորոնավիրուսի համավարակն է: Դրա պատճառով զբոսաշրջային ընկերությունները զգալիորեն նվազեցրել են հրապարակվող գովազդի ծավալը: Այս ընկերություններից որոշները Google-ի ամենախոշոր հաճախորդներից են:

Թերթը նշում է, որ Expedia զբոսաշրջային ընկերությունը նախկինում միլիարդավոր դոլարներ է վճարել Google-ի ծառայությունների օգնությամբ գովազդ տեղադրելու համար: Նա զգալիորեն կրճատել է այս ոլորտում ծախսերը` համավարակի պատճառով:

Ըստ eMarketer-ի գնահատականների՝ տարվա արդյունքներով Google-ի հասույթը կկրճատվի մոտ 5%-ով: Google-ի ներկայացուցիչները դեռեւս որեւէ մեկնաբանություն չեն տվել այս կանխատեսումների հրապարակման հետ կապված:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մխիթար Հայրապետյանը և Վասիլիս Մարագոսը քննարկել են ՀՀ-ԵՄ բազմակողմ համագործակցության օրակարգային հարցեր
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյան...
Վահագն Խաչատուրյանը բարձր է գնահատել ՏՏ, կրթության, սոցիալական ոլորտներում «Սինոփսիսի» ակտիվ գործունեությունը
Սասին Ղազին նշել է, որ «Սինոպսիս Արմենիան» ընկերության մեծ ընտանիքում իր ուրույն և առաջատար դիրքն ունի, ինչը երկկողմ սերտ համագործակցության…
Reuters. ԱՄՆ-ն կարող է նոր պատժամիջոցներ սահմանել Չինաստանի դեմ արհեստական ​​ինտելեկտի տեխնոլոգիաների ոլորտում
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը նախապատրաստում է միջոցառումների...
Ռուստամ Բադասյանն այցելել է Դիջիթեյն (ֆոտո)
Պետությունը միշտ պատրաստակամ է և բաց բիզնեսի հետ երկխոսության համար...
Կապահովվի ՏՏ ոլորտի առևտրային կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին պետական աջակցության ֆինանսավորումը
Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 8-ի նիստում վերաբաշխման միջոցով գումար...
Ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայի մրցանակակիրներին կտրամադրվի անվանական կրթաթոշակ. ԿԳՄՍՆ
ԿԳՄՍ նախարարի հրամանով Ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայի…
Ամենաշատ