News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիայի ամենաէլիտար Իթոնի քոլեջի տնօրեն Սայմոն Հենդերսոնը հայտարարել է, որ ցանկանում է անձամբ ներողություն խնդրել աֆրիկյան ծագման իր առաջին ուսանողներից մեկից՝ Դիլիբե Օնեյամայից, ռասիզմի դրսեւորումների համար, որոնց զոհ էր նա դարձել ուսանողական տարիներին, հայտնում է Reuters-ը:

Հետագայում Օնեյաման գիրք էր գրել իր բացասական փորձի մասին Իթոնում:

Հենդերսոնը հայտարարել է, որ ցնցված է այն ռասիզմից, որին ենթարկվել է 1969 թվականի շրջանավարտ Օնեյաման քոլեջում, որը հիմնադրվել է 1440 թվականին եւ որն ավարտել են Մեծ Բրիտանիայի 20 վարչապետները, այդ թվում՝ բրիտանական կաբինետի ներկայիս ղեկավար Բորիս Ջոնսոնը:

Իթոնի քոլեջն այս պահի դրությամբ բրիտանական վերջին հաստատությունն է, որը ներողությամբ է հանդես եկել Մինեապոլիսում աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի՝ ոստիկանության աշխատակցի կողմից սպանությունից հետո:

Հաստատության տնօրենը հայտարարել է, որ ռասիզմը տեղ չունի քաղաքակիրթ հասարակության մեջ՝ հավելելով, որ այդ ժամանակվանից ի վեր Իթոնում էական փոփոխություններ տեղի են ունեցել դեպի լավը:

Հենդերսոնն ընդգծել է, որ մտադիր է Օնեյամային հրավիրել Իթոն՝ դպրոցի անունից անձամբ ներողություն խնդրելու եւ հասկացնել համար, որ քոլեջում նրան միշտ ուրախ կլինեն:

Դիլեբե Օնեյամայի «Նիգերը Իթոնում» գիրքը լույս էր տեսել 1972 թվականին:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ