News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Չինաստանում տեղի է ունեցել Geely HaoYue նոր մոդելի` ապրանքանիշի շարքում ամենամեծ ամենագնացի առցանց շնորհանդեսը, գրում է Motor-ը:

Չափերով մեքենան համեմատելի է Toyota Highlander-ի հետ, իսկ տեղական շուկայում նրա հիմնական մրցակիցները կդառնան Chery Tiggo 8-ը եւ GAC GS8-ը: Նորույթի գները տատանվում են 103 600-ից մինչեւ 139 600 յուանի միջեւ:

HaoYue-ի երկարությունը, լայնությունը եւ բարձրությունը 4835, 1900 եւ 1780 միլիմետր են՝ համապատասխանաբար, անվային բազան 2815 միլիմետր է, իսկ ճանապարհային լուսավորումը՝ 190 միլիմետր: Այսպիսով, այն 31 սանտիմետրով երկար է Atlas-ից եւ 55 միլիմետրով կարճ է Highlander-ից: Շնորհանդեսի ընթացքում հայտարարվել է, որ Չինաստանի շուկայում մոդելի նորամուտը կլինի 184 ձիաուժ հզորությամբ 1.8TD տուրբոշարժիչով՝ զուգորդված ռոբոտացված 7-աստիճան փոխանցման տուփով:

HaoYue-ն հասանելի է հինգ կամ յոթ տեղանոց տարբերակներով՝ հաճախորդի ցանկությամբ կարելի է պատվիրել առանձին տեղադրված «կապիտանի» նստարաններ: Նստարանները ծալվում են հատակին հավասար, իսկ բեռնախցիկի ծավալը 2360 լիտր է:

Ամենագնացը հագեցած է երկրորդ մակարդակի ավտոպիլոտով՝ այն ունակ է ինքնուրույն պահպանել հեռավորությունը եւ շրջադարձ կատարել մինչեւ 150 կմ/ժ արագության դեպքում, ինչպես նաեւ արգելակել մինչեւ ամբողջովին կանգ առնելը: Շարժման ինքնավար ռեժիմի համար պատասխանատու են 24 հաղորդիչները եւ 17 օժանդակ համակարգերը։

HaoYue-ը ստացել է օդի մաքրման բարձրորակ CN95 արտոնագրված համակարգ։ Այն զտում է PM 2,5 մասնիկների մինչեւ 99 տոկոսը եւ ավելի քան 0,74 մկմ չափի կաթիլների 98 տոկոսը, որոնք կարող են պարունակել վիրուսներ եւ առողջության համար այլ վնասակար տարրեր: Կլիմայի եռաստիճան վերահսկման շնորհիվ մեքենայի սրահը կարելի է ընդամենը երեք րոպեի ընթացքում ամբողջովին ախտահանել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Bentley-ն թողարկել է ոսկե կաբրիոլետ. գինը հայտնի է
VW W12 շարժիչների արտադրությունը կդադարեցվի...
Volvo-ն նախատեսում է իր հաջորդ սերնդի էլեկտրական մեքենաների արտադրության մեջ ներդնել մեգաֆոնային տեխնոլոգիա
Թեև արտադրողը որևէ տեխնիկական մանրամասներ չի ներկայացրել, դա կապված կլինի SPA3 պլատֆորմի...
Հազվագյուտ Lamborghini Jalpa-ն աճուրդի կհանվի
1981 թվականից մինչև 1988 թվականը մասնագետները հավաքել են ընդամենը 410 սպորտային մեքենա...
Չինական արտադրողները զբաղեցրել են ավտոմեքենաների համաշխարհային շուկայի մեկ երրորդը
Toyota-ն շուկայի մասնաբաժինով պահպանում է առաջին տեղը՝ 10,6 տոկոս, որին հաջորդում են Volkswagen-ը և Hyundai-ը՝ համապատասխանաբար 9,5 և 7,4 տոկոս բաժնետոմսերով...
Համացանցում հայտնվել են նոր Chevrolet Corvette ZR1 սպորտային մեքենայի լուսանկարները
Անցյալ ամիս բրենդը հաստատեց, որ կներկայացնի հաջորդ սերնդի Corvette ZR1-ն այս ամառ՝ հրապարակելով...
Գերմանական AC Schnitzer-ն արդիականացրել է BMW 5 Series նոր սեդանները
Ավտոմեքենայի արտաքին տեսքը կարող է համալրվել ֆիրմային անիվներով…
Ամենաշատ