News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Միացյալ Նահանգները նախատեսում է թույլ տալ Ալյասկայում 1923 թվականին պահածոյացված նավթային արգելոցի մակերեսի 82 տոկոսի արդյունահանումը, մինչդեռ անցյալ տարի կազմված նախնական ծրագրերով նախատեսվում էր, որ տնտեսական յուրացման համար կփոխանցվի դրա տարածքի շուրջ 50 տոկոսը: Այս մասին նշված է ԱՄՆ ՆԳՆ հինգշաբթի տարածած հաղորդագրության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Նախարարության հրապարակած փաստաթղթի համաձայն՝ նախատեսվում է տնտեսական շրջանառության մեջ մտցնել 73 հազար քառակուսի կիլոմետր հող: Սա Ալյասկայում մոտ 93 հազար քառ.կմ ընդհանուր մակերեսով նավթային արգելոցի տարածքի գրեթե 80 տոկոսն է, որը մշակման համար փակվել էր 1923 թվականին, որ ապագայի համար պահեին Միացյալ Նահանգներում նավթի սեփական պաշարները: ԱՄՆ ՆԳ նախարարության նախորդ առաջարկը, որը պատրաստվել էր անցյալ տարվա աշնանը, թույլ էր տալիս շրջանառության մեջ մտցնել միայն մոտ 44 հազար քառ.կմ-ը:

Այս տարածքում նավթի պաշարների ծավալը գնահատվում է շուրջ 8,7 մլրդ բարել:

Մշակման համար նավթային արգելոցի բացումն իրականացվում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ նավթային շուկայում երկրի առաջատար դիրքն ապահովելու ծրագրերի շրջանակում: «Նախագահ Թրամփը խոստացել է ընդլայնել հասանելիությունը մեր ունեցած նավթային ներուժին: Այսօր մենք նշանակալի քայլ ենք կատարում այդ խոստման կատարման ուղղությամբ»,- ասել է ԱՄՆ ՆԳ նախարար Դեւիդ Բեռնհարդտը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հետևելով Ուրսուլային. Շոլցն հաճոյախոսությունների տարափ է ուղղել Ալիևին
Ես շնորհակալություն եմ հայտնում Ադրբեջանին էներգետիկ կայունության մեջ ունեցած ներդրման համար...
Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Գուգարքում և Վանաձորում
Գազատարի վերատեղադրման աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ ապրիլի...
Այս պահին Իրանի հետ նոր գազամուղի կառուցման տարբերակ չի քննարկվում, դրա կարիքը այս պահին չկա. Թունյան
Մենք խոսում ենք քաղաքական հարցի մասին, եւ ասում ենք՝ եթե անհրաժեշտ լինի ու Հայաստանի համար նպատակահարմար լինի այլ աղբյուրներից գազ գնել, ավելի էժան…
Տարբերություն չկա, թե որտեղից գազ կգնես. Պետք է գնել այնտեղից, որտեղ էժան է եւ ամենաշահավետն է. Թունյան
Ադրբեջանից գազ գնելը չենք բացառում, բայց օրակարգում նման խնդիր չկա…
Brent տեսակի նավթը թանկացել է մինչև 89,35 դոլար՝ մեկ բարելի դիմաց
WTI-ի հունիսյան ֆյուչերսների գնանշումները Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) էլեկտրոնային առևտրի ժամանակ աճել են 0,29 դոլարով (0,35%) և կազմել 83,86 դոլար՝ մեկ բարելի դիմաց...
Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար
Ապրիլի սկզբին ԱՄՆ-ը հայտարարել էր միջուկային էներգետիկայի զարգացման և էներգետիկական անվտանգության ապահովման հարցում Հայաստանին աջակցելու…
Ամենաշատ