News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Երեւանում մայիսի 10-ին բացվել է ցուցահանդես` «Ադրբեջանը` քաղաքակրթության թշնամի» վերտառությամբ: Ցուցահանդեսի նպատակն է մարդկանց ցույց տալ Ադրբեջանի իրականացրած վանդալիզմը հայկական մշակութային հուշարձանների նկատմամբ: Այդ մասին հայտարարել է պատմաբան, հուշարձանագետ Սամվել Կարապետյանը:

Նրա խոսքով, ցուցահանդեսում ներկայացված լուսանկարները, որտեղ արձանագրված են հայկական հուշարձանները վանդալիզմից առաջ եւ հետո, փաստերի միայն փոքր մասն են, որ վկայում են  Հյուսիսային Ղարաբաղի եւ Ադրբեջանի տարածքում կատարված վանդալիզմի մասին:

Ցուցահանդեսին ներկայացված է 17 լուսանկար` հիմնականում եկեղեցիներ եւ հայկական գերեզմանատներ, որոնք կործանվել են 1991 թվականից հետո, լավագոյն դեպքում վերածված այլ նշանակության շինությունների: Այսպես, 1633թ. կառուցված Սուրբ Հովհաննես եկեղեցին վերածվել է կամերային երաժշտության տան:

NEWS.am-ի հարցին, թե արդյոք դրա պատճառն այն է, որՀայաստանն առ այսօր պաշտոնապես դատի չի՞ տվել Ադրբեջանին` պատմական ժառանգության ոչնչացման համար, Կարապետյանը պատասխանել է. «Ժողովրդի անտարբերությունը նախնիների հիշատակի նկատմամբ արտացոլվում է եւ կառավարության վրա, քանի որ կառավարության անդամներն իրենք էլ դուրս են եկել ժողովրդի ծոցից: Սակայն ուզում եմ ասել, որ առանց մշակութայի ժառանգության հայերն այլ ժողովուրդների մոտ հպարտանալու ոչինչ չունեն»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ